Ես միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ. Վիլեն Գաբրիելյան
Միշտ ասել եմ, որ պետք ոստիկանապետ լինեմ, քանի որ շատ լավ եմ պատկերացնում այդ համակարգի էությունը: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական, վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքյան օգտատերերին հայտնի է «Նավակ Ճոճող» անվամբ:
«Ժամանակին, երբ խոսացել ենք, ես միշտ մեր ընկերների մեջ ասել եմ, որ պետք ոստիկանապետ լինեմ, երբ որ ինձ հարց են տալիս` ինչի համար, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ ես ոստիկանության համակարգի էությունը և բնույթը շատ լավ պատկերացնում եմ, և պատկերացնում եմ էն, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում»,- ասաց նա:
Գաբրիելյանը նշեց, որ իրեն այս պահին չի բավարարում ոստիկանության աշխատանքը բազմաթիվ թերություններ կան, ինչի հետ կապված նաեւ հանրությունից արձագանքներ կան, բայց հույս ունի, որ այդ համակարգը ավելի ակտիվ եւ ավելի արդյունավետ կսկսի աշխատել:
Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ իրեն չի թվում, որ խնդիրն անձի մեջ է, եւ ոստիկնապետի անձով չի պայմանավորում թերությունները, այլ խնդիրը տեսնում է համակարգային մտածելակերպի մեջ:
«Ոստիկանությունը 20-30 տարվա համակարգ ա, որը իմ պատկերացմմաբ էս նոր իրավիճակում դեռ չի կարողացել հարմարվի էս նոր Հայաստանի մտածելակերպի ոճին, մտածելակերպին ու իրողություններին»,- ասաց նա` նշելով, որ ինքը միշտ լավ հարաբերություններ է ունեցել ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Վիլեն Գաբրիելյանը նաեւ ասաց, որ իրեն տեսնում է վարչության նախագահի պաշտոնում:
Նշենք, որ նրա անունը նույնպես շրջանառվում է ՔՊ վարչության նախագահի թեկնածուների շրջանում:
Հիշեցնենք, նա օրերս հարցազրույցի ժամանակ հայտարարություն էր արել, որ իրեն պատկերացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT