Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Անկարայի նոր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը:
Յավաշի խոսքով՝ իր համար «մեծ պատիվ է», որ հենց իր պաշտոնավարման օրոք է ստորագրվելու Անկարայի ու Բաքվի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը:
Նա հավելել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
«Որտեղ էլ տեսնեմ եղբայրական Ադրբեջանի դրոշը, այն ինձ շատ է ուրախացնում»,-ասել է Յավաշը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել: Անկարայում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո