Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով կրկին հարցաքննության է հրավիրվել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և չի ներկայացրել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը պատռել է հարցաքննության համար իրեն ուղարկված ծանուցագիրը:
«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել: Ում պետք է՝ թող ուղարկեն, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, որ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքն իրոք հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է: Իրենք պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն»,-նշել էր Ծառուկյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ