Հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետի կողմից
Վանաձորի բնակիչ Սմբատ Խանվելյանը հայտարարել է, որ հետապնդման է ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար»,- գրել է նա։
NEWS.am-ի հետ զրույցում Խանվելյանը մանրամասնեց, որ ոստիկաններն այցելել են իր գրանցման հասցեով, որտեղ ինքը չի բնակվում եւ իր հորը ասել են, որ ինքը ինչ որ քննադատական գրառումներ է արել մարզպետի հասցեին, եւ իրենք ցանկանում են խոսել իր հետ:
Նա նշեց, որ օրեր առաջ էլ մարզպետը իր կնոջն է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր իրեն «ռազբորկայի» հրավիրում քննադատությունների համար։
«Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։
Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին: Սա քաղաքական հետապնդում է մարզպետին և գործող իշխանություններին խիստ քննադատելու համար»,- ասաց նա։
Նշենք, որ օրեր առաջ ստորագրահավաք էր սկսվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրաժարականի պահանջով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT