Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է գեյ շքերթի հակառակորդներին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառավարության շենքի մոտ սեռական փոքրամասնությունների պաշտպանների հանրահավաքի դեմ ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանի ՆԳ նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները, վարչական իրավախախտումների կոդեքսի 173-րդ հոդվածի համաձայն (ոստիկանությանը չենթարկվելու համար) հակաակցիայի չորս մասնակցի են ձերբակալել»,-ասվում է հաղորդագրությունում։
Հստակեցվում է, որ վրացի գործարար, մեկենաս Լևան Վասաձեի ղեկավարած բողոքի ակցիան ինքնաբուխ է սկսվել։
Կառավարության շենքի մոտ հավաքվել են ԼԳԲՏ հանրության քարոզին դեմ մարդիկ։ Նրանք մայրաքաղաքի կենտրոնում են հայտնվել «Թբիլիսի փրայդ» կազմակերպության ծրագրերի մասին իմանալուց հետո, որը պաշտպանում է սեռական փոքրամասնությունների իրավունքները։
Կազմակերպությունր որոշել է բողոքի ակցիա անցկացնել՝ ի նշան բողոքի Վրաստանի պատրիարքարանի հայտարարության։ Պատրիարքարանը դիմել է կառավարությանը՝ խնդրելով հնարավորություն չընձեռել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին հունիսի 18-ին հանրահավաք անցկացնել՝ հաջակցություն սեռական փոքրամասնությունների։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո