Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով

ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ

Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ Երվանդ Բոզոյան

«Փաստ»-ը գրում է․ «Իշխանությունը պետք է կարողանար նոր մոտեցումներով ու առաջարկություններով հանդես գալ և դրանք ներկայացներ հանրությանը: Պետք է փակեին հին էջը և նոր էջ բացելով՝ կատարեին նոր Հայաստան կառուցելու խոստումը՝ սիրո և հանդուրժողականության սկզբունքների հիման վրա: Իշխանափոխությանը հաջորդած փուլն, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, հենց նշված կերպով պետք է ընթանար:

«Եթե այդ ճանապարհով գնային, կարող էին լուրջ հաջողությունների հասնել: Հասարակությունը միասնական ու կոնսոլիդացված կլիներ, մեկ ուղի կունենայինք, գուցե կլինեին նաև տարաձայնություններ, բայց դրանք այնքան մեծ չէին լինի, որքան հիմա են: Այդ պարագայում մթնոլորտը կլիներ խիստ կառուցողական: Այդուհանդերձ, իշխանությունն այլ ճանապարհով գնաց: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր Փաշինյանի անձով, որի մի ոտքը գտնվում էր հին Հայաստանում, բայց քանի որ կար նոր Հայաստանի պահանջ, մյուս ոտքով փորձում էր մտնել նոր Հայաստան:

Մի ոտքով մնալով հին Հայաստանում, իսկ մյուսով նոր Հայաստան մտնելու փորձ անելով՝ նա, փաստացի, այդպես էլ նոր Հայաստան չստացավ: Ավելին՝ մենք հիմա հայտնվել ենք պառակտված Հայաստանում, որտեղ առկա հակասությունները շատ ավելի խորքային են: Դրանք չեն սահմանափակվում զուտ այսօրվա և նախկին իշխանությունների հակասությունների տրամաբանության մեջ: Այդ շրջանակն ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր չեն կիսում այսօրվա իշխանության տեսակետները: Բացի այդ, «հարուստների և աղքատների», «կլանային թալանչիների և բյուրեղյա նոր չինովնիկների» շերտավորում են մտցնում: Այնուամենայնիվ, դասակարգումը խիստ կասկածելի է, որովհետև, ինչպես տեսնում ենք, «բյուրեղյա չինովնիկների» մեջ ևս հայտնվում են թալանչիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը նշվածներին հավելում է նաև հետևյալ խնդիրը. «Եթե կենցաղային մակարդակով «հայաստանցի-ղարաբաղցի» հակասություն կար, ապա միջպետական մակարդակով հակասություն, համենայն դեպս, բացահայտ կերպով երբևէ չի եղել, ինչը չենք կարող ասել ներկա ժամանակահատվածի մասին: Իսկ բանակի վարկաբեկման գործընթացներն ուղղորդված եմ համարում, ինչն, ըստ իս, պլանային բնույթ է կրում: Եթե ժամանակակից աշխարհում փորձում ես հակառակորդ երկրին վնաս տալ առանց լայնամասշտաբ պատերազմի, ապա ներքին խժդժություններ պետք է մտցնես:

Հակառակորդների մոտ, որպես շրջաբերական, Հայաստանի վերաբերյալ մի քանի խնդիր է դրված: Առաջին՝ մտցնել «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտում, երկրորդ՝ պառակտում մտցնել Հայաստան-Արցախ փոխհարաբերություններում, հաջորդը՝ կազմաքանդել բանակը, քաղաքական ուժերի միջև խժդժություն մտցնել, թուլացնել անվտանգության համակարգը:

Մյուս նպատակը հայ-ռուսական հարաբերությունները կազմաքանդելն է, նաև ամեն ինչ անել, որ հայ-եվրոպական հարաբերությունները չզարգանան, ինչի արդյունքում երկիրը կթուլանա: Այս ամենն այսօր մեզ մոտ քողարկված է իրականացվում՝ գովազդվում է մի շարք արտասահմանյան ֆոնդերի ներկայացուցիչների, ինչպես նաև, իբր «ծայրահեղ ընդդիմադիր» փաթեթավորմամբ ուժերի միջոցով:

Եթե մեր հասարակությունը չսթափվի, եթե չգիտակցենք, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է իրականացվում ու չկանխենք դա, ապա հայտնվելու ենք Դոնբասի կարգավիճակում, ինչի մեղավորը միայն ու միայն մենք ենք լինելու՝ հայ ժողովուրդը:

1915թ. Ցեղասպանություն տեսանք, բայց մինչև հիմա մեղադրում ենք Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, իսկ այն ժամանակվա մեր վերնախավին՝ ոչ, որը չկարողացավ կանխել դա ու պաշտպանել սեփական ժողովրդին: 1920 թ.-ին կորցրեցինք 55 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան և Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը կնքեցինք՝ արդյունքում ունենալով 29 հազար քառակուսի կմ տարածք: Մինչ օրս այդ ամենի մեջ նորից մեղադրում ենք թուրքերին, ռուսներին, եվրոպացիներին, բայց ոչ մեզ: Հիմա նույնը այսօր է կատարվում: Մենք այսօր պետք է հասկանանք, որ մենք ենք այս ամենի մեղավորը, իսկ այն վերնախավը պետք է գիտակցի ներկայիս մարտահրավերները, կոնսոլիդացվի այս սպառնալիքի համար»:

Նրա խոսքով, այս ամենի մեջ մեծ է հատկապես հասարակության մտածող զանգվածի դերը: Իսկ սա որքանո՞վ է հնարավոր այն դեպքում, երբ համատարած անլրջության ֆոնին գլխավոր ու առաջնային թեման ծխող վարորդն ու կոկորդիլոսն են դառնում, քաղաքագետը նկատում է. «Տեսեք՝ սա ավելի լուրջ խնդիր է, քան թվում է առաջին հայացքից: 46 համարի վարորդի կամ կոկորդիլոսի ու նման այլ հարցերը արհեստականորեն են քննարկման թեմա դարձնում, որ գլխավոր թեման դառնա երկրորդական: Սա նպատակադրված քաղաքականություն է, որը մեկ կենտրոնից է կառավարվում: Մեծ հաշվով սրանք ոչ թե պատահական, այլ ուղղորդված գործընթացներ են»:

Ինչ վերաբերում է իշխանության վարքագծին, առհասարակ իշխանություն-հասարակություն կապին, նա նշեց, որ էյֆորիա գրեթե չկա, իսկ մոտ վեց ամսից այն այլևս չի լինի. «Բայց քանի որ իշխանությունները պետք է կարողանան պահել այն, ինչ ունեն, փորձում են ավտորիտար ռեժիմ հաստատել. խորհրդարանում ունեն բացարձակ մեծամասնություն, գործադիրն իրենցն է, բայց հասկանալով, որ էյֆորիայի վերանալուց հետո կարող են լուրջ վտանգների առաջ կանգնել, փորձում են սեփականաշնորհել նաև դատական համակարգը, որ ապահովված լինեն դժգոհ ժողովրդից, որը կհասկանա, թե ինչ է կատարվում, բայց իրենց դեմ պայքարելու գործիքակազմ չի ունենա: Այնուամենայնիվ, իշխանությունն այդ հարցում սխալվում է»: