Չիկագոյի ամենաբարձր շենքի 103-րդ հարկում գտնվող դիտահարթակի ապակյա հատակը ճաքել է այցելուների աչքի առաջ (լուսանկարներ, տեսանյութ)
Չիկագոյի ամենաբարձր շենքի՝ Ուիլլիս Թաուեր աշտարակի 103-րդ հարկում գտնվող Skydeck դիտահարթակի ապակյա հատակը ճաքել է այցելուների աչքի առաջ և վախեցրել նրանց, գրում է Daily Mail-ը:
Ապակյա հատակով դիտահարթակը թույլ է տալիս այցելուներին ավելի քան 400 մետրից տեսնել քաղաքը:
Դիտահարթակի ապակյա հատակի ճաքելու ժամանակ դրա վրա գտնվել է զբոսաշրջիկ կին՝ երկու երեխաների հետ: Նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն մյուս այցելուները հրաժարվել են կանգնել դրա վրա:
Սա առաջին անգամը չէ, որ հատակը ճաքում է: Նման դեպք էր տեղի ունեցել նաև 2014 թվականին, սակայն այդ ժամանակ փորձագետներն ասել էին, որ դա վտանգ չի ներկայացնում, քանի որ ճաքում է ոչ թե հենց ապակին, այլ դրա վրայի պաշտպանիչ շերտը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո