Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան

Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի

Վահե Գրիգորյանին առաջադրելով՝ նախագահը ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի․ քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որևէ կասկած չունի, որ ԱԺ-ն, ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանին կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Որովհետև այս ԱԺ-ն դակիչ համակարգ է իշխանության համար և ըստ էության, այնտեղ ԱԺ գոյություն չունի: Մինչ այս ամենը՝ ես զգուշացնում էի, որ էյֆորիայի հիման վրա ընտրություններն ի վերջո իր թերություններն է ցույց տալու, այսինքն՝ հանրությունը տեսնում է, որ ԱԺ գոյություն չունի, դա դակիչ համակարգ է կոնկրետ մեկ մարդու ձեռքին»,-ասաց քաղաքագետը:

Բոզոյանը խայտառակություն է որակում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը, թեև նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական շահարկումներից խուսափելու համար է նախագահն առաջարկել այդ թեկնածուին:

«Բայց բոլորի համար պարզ է, որ այդ թեկնածուն ակնհայտ գաղափարական կողմնորոշում ունի, ակնհայտ կողմնակալ քաղաքական տեսակետներ ունի, և այդ մարդուն կրկին առաջադրելը ուղղակիորեն ապտակ էր հանրության այն հատվածին, որը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձում է ուզուրպացնել դատական համակարգը և դրանից հետո արդեն հաստատել երկրում ամբողջատիրական համակարգ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Մինչ այդ ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահի ներկայացրած 5 թեկնածուների ԱԺ մեծամասնությունը մերժել էր։

Քաղաքագետը շեշտեց, թե մի կողմ է թողնում, որ այդ առաջադրումը անձնական տեսակետից ոչ արժանապատիվ քայլ էր, որովհետև նույն Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ չի համարում. «Բայց փաստացի առաջադրելով՝ հանրության մոտ ցույց տվեց, որ իր համար սեփական արժանապատվությունը մեծ արժեք չունի: Եթե սա իր անձնական խնդիրն է, նաև խնդրի քաղաքական կողմը կա, ըստ որի՝ փաստացի կարելի է ասել, որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում այսօրվա իշխանությանը երկրում ավտորիտար համակարգ հաստատելու համար: Դա նշանակում է, որ ինքը հավասար պատասխանատվություն է կրելու, եթե երկրում այդ պրոցեսի ընթացքում ունենանք խիստ բացական հետևություններ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահն ի վերջո զիջեց իշխանություններին` նրանց նախընտրած թեկնածուին առաջադրելով, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը թույլ մարդ է, ըստ էության, ճնշումներին չդիմադրող մարդ է: Մարդկային տեսակն է այդպիսին, և ինքը չի ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ: Դա նշանակում է, որ եթե այդպիսի մարդ է, որ որևէ սկզբունք ու դիրքորոշում չունի, ապա անհասկանալի է, թե այդ մարդն ընդհանրապես ինչու է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի վերջո, կա՛մ այդ պաշտոնը պետք է ուրիշ մարդ զբաղեցնի, որն ավելի սկզբունքային դիրքորոշում կունենա, կա՛մ էլ այդ պաշտոնը դառնում է ուղղակի ավելորդ»:

Երվանդ Բոզոյանն, ամփոփելով, նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր թեկնածուին անցկացնելու համար ՍԴ դատավորի պաշտոնին: «Այլ երկրների փորձից բոլորի համար ակներև է, այսպիսի իշխանությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն գործադիրում, 70 տոկոսը օրենսդիր իշխանության իր ձեռքում է և հայտ է ներկայացնում դատական իշխանությունը վերցնելու, փաստորեն բռնատիրական համակարգի հաստատման ճանապարհին է: Եվ եթե նախագահը՝ անկախ իր անձնական արժանապատվության աստիճանից, որևէ խոչընդոտ չի հանդիսանում այս գործընթացի համար, ապա հարց է առաջնում, իսկ իր առաքելությունը ո՞րն է այս երկրում»,-եզրափակեց նա: