ԱՄՆ-ն Ասանժին արտահանձնելու պաշտոնական հարցում է ուղարկել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մեծ Բրիտանիայի իշխանություններին պաշտոնական հարցում է ուղարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է The Washington Post-ը:
Նշվում է, որ այս քայլը քիչ հավանական է դարձնում Ասանժին այլ մեղադրանքների առաջադրումը:
Պարբերականի աղբյուրը, որը ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչ է, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ պայմանավորվածության համաձայն՝ արտահանձնելու մասին հարցումը պետք է ուղարկվեր ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժի կալանավորումից հետո 60 օրվա ընթացքում:
Նույն պայմանավորվածության համաձայն՝ Միացյալ Նահանգներին արգելվում է Ասանժին որեւիցե այլ մեղադրանքի առաջադրումը՝ բացի այն մեղադրանքներից, որոնք նշվել են արտահանձնելու մասին հարցման մեջ:
Մեղադրական եզրակացության մեջ, որը կազմված է 18 կետից, դատախազներն Ասանժին մեղադրում են լրտեսության մասին օրենքը խախտելու եւ կառավարական համակարգիչները կոտրելու նպատակով համաձայնության գալու մեջ:
Ընդ որում՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը WikiLeaks-ի հիմնադրի դեմ հետապնդում չի իրականացնում՝ կապված 2017 թվականին ԿՀՎ հաքերային գործիքների բացահայտման հետ, որ հայտնի է որպես «Vault 7», քանի որ, ըստ կառավարական պաշտոնյաների, դա մեծ վնաս կհասցնի ազգային անվտանգությանը:
Քննությունը շարունակվում է: Տեղեկությունների արտահոսքի մեղադրանքներ են առաջադրվել ԿՀՎ նախկին աշխատակից Ջոշուա Ադամ Շուլտին եւ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգին, որը շարունակում է բանտում մնալ մեծ ժյուրիին ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառով:

















































Լոնդոնյան դատարանը հրաժարվել է Ասանժին ազատ արձակել գրավի դիմաց
Ասանժի հայրը վախենում է, որ իր որդին կարող է մահանալ բանտում
Ասանժի հայրը կտտանքների մասին է ահազանգում
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է Ջուլիան Ասանժը
Ինչպես է իրեն զգում «Վիքիլիքսի» հիմնադիրը բանտում
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո