Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան

Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի

Իմ հրաժարականի դիմումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել. Արտակ Զեյնալյան

Այն պահին, երբ ես հայտարարել եմ, որ հրաժարականի հիմքեր չեմ տեսնում եւ կառավարությունում իմ գործունեությունից գոհ են, դա համապատասխանում էր այդ պահի իրողություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ես գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը՝ հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»,– ասաց նա։


Հարցին, թե ինչ հրապարակումների մասին է հատկապես խոսքը, Զեյնալյանն ասաց. «Այն ամենը, ինչ գիտեք եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։

Նրա փոխանցմամբ՝ իր հրաժարականի դիմումի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմացել է. «Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր, վարչապետը տեղյակ էր, որ ես ներկայացնելու եմ հրաժարականի դիմում»։

Հարցին՝ վերականգնելու է իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը, Զեյնալյանը պատասխանեց. «Ես կառավարության անդամ եմ, ես նախարար եմ, քանի դեռ նախագահի հրամանագիրը չի եղել, գործնականում կասեցված է իմ կուսակցական գործունեությունը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մտափոխվի, նա պատասխանեց. «Հիմա որոշում ընդունելու հերթը վարչապետին ու նախագահինն է»։

Զեյնալյանը հերքեց այն խոսակցությունները, թե ինքը դառնալու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ. «ԲԴԽ նախագահի պահանջներին չեմ բավարարում, չեմ կարող հավակնել այդ պաշտոնին»։

Դիտարկմանը, որ ինքը հրաժարվելով իր կուսակցությունից՝ ժեստ արեց իշխանություններին, սակայն հիմա հեռանում է արդարադատության նախարարի պաշտոնից, նա անորոշ արձագանք տվեց. «Ոչ»։

Զեյնալյանը նաեւ պնդեց՝ ոչ ոքից ոչ մի նեղացվածություն չկա։

Դիտարկմանը, թե իր հրաժարականը պայմանավորված էր դատարանների արգելափակման ակցիայի հետ, նա պնդեց, որ այդ ակցիայի հարցում իր դիրքորոշումը նույնն է. «Պետական կառավարումը դա գիտություն է, գիտակարգ է, իրավաբանությունը եւս, սրանք պետք է զուգակցել, ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին, եւ պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետեւանքներից, եւ յուրաքանչյուրը պետք է այդպես վարվի։ Օրենքը պետք է ընդունվի օրենքի ընդունման համար նախատեսված ընթացակարգով եւ ժամկետներում, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով, այն պետք է ներկայացվի հանրային քննարկման։ Կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մեջ առաջացնում են սուր մտքերի բախումներ, սրանց միջից պետք է ընտրվի ոչ միայն իրավաչափը՝ սահմանադրությանը համապատասխանող, այլ նաեւ քաղաքական տեսակետից հասարակությանը բավարարողը, այս ամենի համադրումը եղել է ե՛ւ իրավաչափ, ե՛ւ համապատասխանող պետական կառավարման գիտակարգին»։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Զեյնալյանը գրել էր. ««Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրում է Զեյնալյանը՝ ամփոփելով․ - «Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am