ԵՄ եւ ՆԱՏՕ մտնելը Վրաստանի քաղաքակիրթ ընտրությունն է. Բախտաձե
ԵՄ եւ ՆԱՏՕ մտնելը վրացիների քաղաքակիրթ ընտրությունն է, Վրաստանն արժանի է դրան, քանի որ մենք համապատասխանում ենք բոլոր չափանիշներին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է Կալիֆոռնիայում Commonwealth club-ի հրապարակային ելույթում, տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը «Արեւելյան գործընկերության» երկրների մեջ առաջավոր եւ օրինակելի պետություն է։
«ԵՄ-ի հետ մենք արդեն խոր եւ համապարփակ առեւտրային գործընկերություն ունենք, անվիզա հաղորդակցություն, հիմա մենք շեշտադրում ենք ԵՄ-ի եւ նրա ինստիտուտների հետ սերտ ճյուղային ինտեգրումը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, մենք ամենաուժեղ գործընկերներն ենք եւ մեծ ավանդ ենք ներդնում։ Մենք պատրանքներ չունենք։ Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ մտնելը չի կարող տեղի ունենալ մեկ օրում։ Դա կապված է նաեւ աշխարհաքաղաքական համատեքստի հետ։ Բայց դա մեր ձգտումն է։ Մեզ համար, իմ ազգի համար դա քաղաքակիրթ ընտրություն է։ Մենք հասկանում ենք, որ այդ ճանապարհը լի կլինի խոչընդոտներով, բայց մենք պատրաստ ենք հաղթահարել դրանք։ Դա տեղի կունենա մեր ընկերների օգնությամբ։ Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարը։ Դա քաաղքական ղեկավարության ընդունած որոշումը չէ, նախաձեռնությունը ժողովրդինն է, եւ դրա համար ես միշտ ընդգծում եմ, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը իմ ազգի քաղաքակիրթ ընտրությունն է։ Վրաստանն արժանի է դրան»,- ասել է վարչապետը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո