Ադրբեջանը չի կատարել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները
Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (European Commission against Racism and Intolerance ECRI) հինգշաբթի եզրակացություն է հրապարակել 2016 թվականին Ադրբեջանին ներկայացված երկու առաջնահերթ առաջարկությունների կատարման վերաբերյալ:
contact.az-ը հայտնում է, որ ECRI-ն իշխանություններին առաջին հերթին առաջարկել էր պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Այս կապակցությամն ECRI-ն նշում է որոշ դրական իրադարձություններ՝ արտասահմանյան դոնորների համար դրամաշնորհների գրանցման ընթացակարգի պարզեցման մասին նախագահական հրամանը եւ կառավարության ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսություն սկսելը: Չնայած այս դրական պահերին, իշխանությունների կողմից շարունակվում են սահմանափակող միջոցները, որոնք նպաստավոր պայմաններ չեն ստեղծում հասարակական կազմակերպությունների անկախ գործառնության համար: Որոշ դեպքում դա հանգեցնում է նրան, որ այս ՀԿ-ները չեն կարողանում իրենց աշխատանքը վերականգնել: Սա հաշվի առնելով՝ ECRI-ն եզրակացնում է, որ իր առաջարկությունները չեն կատարվել:
Երկրորդ՝ ECRI-ն իշխանություններին խորհուրդ է տվել կատարել Եվրոպային խորհրդին անդամագրվելիս տված խոստումը՝ օրենսդրություն ընդունել այլընտրանքային զինծառայության մասին, ինչպես նախատեսված ՝ Ադրբջանի Սահմանադրության 76-րդ հոդվածով: Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները նման օրենսդրություն ընդունելու ոչ մի նախաձեռնություն չեն ձեռնարկել, եւ այս առաջարկությունը չի կատարվել:
Եզրահանգումները հիմնված են կառավարության պատասխանների եւ այլ աղբյուրների տեղեկությունների վրա: Դրանք վերաբերում են միայն առաջնահերթ առաջարկություններին եւ ուղղված չեն Ադրբեջանում ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի իրադարձությունների բազմակողմանի վերլուծությանը:
Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մարդու իրավունքների պահպանումը վերահսկող մարմին է, որը մասնագիտացած է ռասիզմի, ռասայական, էթնիկ, ազգային ծագման, մաշկի գույնի, քաղաքացիության, կրոնի, լեզվի, սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքով խտրականության, այլատյացության, հակասեմականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին առնչվող հարցերում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո