Վրաստանը կհեշտացնի ՆԱՏՕ-ի նավերի մուտքն իր տարածքային ջրեր
Վրաստանն օրենսդրական փաթեթ է մշակել, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի մշտական գործող ծովային միավորումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ գտնվող նավերի համար Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ մուտքի դիվանագիտական թույլտվությունը, գրում է apsny.ge-ն:
Ըստ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ վերջին շրջանում ավելացել է ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը Վրաստանի տարածքային ջրեր: Իսկ Վրաստանը, իր հերթին, պատրաստ է զգալի ներդրում ունենալ սևծովյան ավազանի շրջանում խաղաղության ու անվտանգության գործում:
«Վրացական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում ընդունել ու աջակցություն ցուցաբերել դաշինքի նավերին»,- ասել է Բախտաձեն:
Ներկա փուլում օրինագիծը համաձայնեցվում է համապատասխան գերատեսչություններում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո