Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները Իրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրին Կանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետ Լուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ ԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախություն Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը Նևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով Այդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. Պապիկյան

Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի

«Անթաքույց փորձ է արվում ուղղորդել դատավորին». Դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանի հայտարարություններին

Դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի այսօրվա ասուլիսում արված հայտարարություններին:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«Այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները» հայտնի քրեական գործով իբրեւ մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաեւ քրեական գործով վարույթը կասեցնելու եւ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքին:

Ասուլիսի ընթացքում նրա կողմից արվել են հայտարարություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան կանխորոշիչ, իմպերատիվ ձեւակերպումներով, մանիպուլյատիվ հնարքներով եւ իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով Վերաքննիչ քրեական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, առնվազն ներկայացված բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ կայացվելիք որոշումներին ընդառաջ դատավորի վրա բարոյական եւ հոգեբանական ազդեցություն գործադրելու, ինչպես նաեւ դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսեւորում:

1. Նախ առանց որեւէ իրավական հիմք ներկայացնելու` պաշտպանը պնդել է, թե դատավորը կոպիտ կերպով խախտած կլինի օրենքը, եթե վարույթ ընդունի ՀՀ դատախազության ներկայացրած բողոքները: Բացի այդ, պաշտպանը նշել է, թե պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եւ ստուգման առարկա դարձնել դատախազության ներկայացրած բողոքները դատավորին մակագրվելու գործընթացի օբյեկտիվությունը: Սակայն առաջ ընկնելով դրանից` վերջինս շտապում է հայտարարել, թե տեղի է ունեցել միջամտություն եւ փորձելու են պարզել՝ ինչպիսի:

Փաստացի առանց անգամ դատարանին դիմելու, առանց ակնկալվող տվյալներն ստանալու նման հայտարարություններ հնչեցնելով, զուգահեռաբար պիտակավորելով եւ վիրավորական արտահայտություններ թույլ տալով դատավորի հասցեին՝ ոչ միայն անթաքույց փորձ է արվում կանխակալ կերպով հանրային անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ, այլեւ ուղղորդել դատավորին կայացվելիք որոշումների ընդունման հարցում՝ փաստացի զգուշացնելով, թե ինչպիսի որակումների է արժանանալու իրենց համար հնարավոր անցանկալի ելք ունենալու դեպքում:

2. ՀՀ դատախազությունը բազմիցս է համապատասխան իրավական հիմքերի հստակ մատնանշմամբ հիմնավորել ինչպես դատավարության ցանկացած փուլում դատարանի կայացրած ակտերը բողոքարկելու, այնպես էլ կոնկրետ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու եւ Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումները բողոքարկելու իր իրավունքը: Այդ հիմնավորումներին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած՝ խնդրո առարկային վերաբերող նախորդ հայտարարություններից ու հաղորդագրություններից: Չափազանց մտահոգիչ եւ տարակուսելի է, որ այդ պայմաններում պաշտպանական կողմը շարունակում է դատախազության սահմանադրական եւ դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների, իրավական ակտերը, օրենսգրքերի իրավակարգավորումները ենթարկելով յուրովի եւ բացառապես այս գործի շրջանակում պաշտպանական կողմի շահերից բխող սուբյեկտիվ մեկնաբանությունների, եւ այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի եւ վիրավորական արտահայտություններով:

Նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսեւորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ եւ 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու եւ ինչ տրամաբանությամբ է Դատախազությունը զրկված վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, ինչի պնդումը տարօրինակ կերպով փաստացի արվում է ասուլիսի ընթացքում:

Իրականությունն այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաեւ դատարանի այլ որոշումներ:

Եվ այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն «մոռանում» այս իրավակարգավորման վերաբերյալ եւս նշել, իրեն իրավունք է վերապահել «կես ճշմարտություններ» ասելու, կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:

ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարեւորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որեւէ այլ դաշտում մանիպուլյացիայի եւ շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:

Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրս այս ամենն անընդունելի կերով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից, դատարանի կողմից դեռեւս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց: