Թուրքիայում շարունակում են ձերբակալել քուրդ պատգամավորներին
Թուրքիայում կալանավորվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պատգամավոր Մարալ Դանըշ Բեշթաշը:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ նախօերին Բեշթաշը և ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը բերման էին ենթարկվել, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակվել: Սակայն Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը: Դատախազության դիմումը բավարարվել էր և պատգամավորները կրկին բերման են ենթարկվել: Մարալ Դանըշ Բեշթաշի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Փոխանցում է Ermenihaber.am-ը:
ԺԴԿ ևս մեկ պատգամավոր Լեզգին Բոթան Վանի դատախազության որոշմամբ բերման է ենթարկվել՝ իր նկատմամբ բացված քրեական գործի հետքաննության շրջանակներում ցուցմունք տալու համար: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու», «հրապարակավ հանցագործության դրդելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: Պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2016թ նոյեմբերի սկզբին բերման էին ենթարկվել ԺԴԿ-ի 11 պատգամավոր, որոնցից 9-ը, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, կալանավորվել էին:
Հունվարի 17-ին տեղի էր ունեցել Դեմիրաթաշի առաջին դատը, որի ժամանակ դատախազությունը նրա նկատմամբ 142 տարվա ազատազրկում է պահանջել: ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի համար դատախազությունը պահանջել է 83 տարվա ազատազրկում:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ