Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

«Դատախազությունն իրավունք չունի բողոքարկել». Ա. Օրբելյան

Վերջին աղմկոտ օրերին քննարկվող առանցքային թեմաներից մեկն էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, ՍԴ նրա դեմ հարուցված գործի օրինականությունը պարզելու որոշումներն ու դրանց դեմ դատախազության խոստացած բողոքի հարցերն են: Պարզելու համար՝ իրավասո՞ւ է արդյոք գլխավոր դատախազությունը բողոքարկել այդ որոշումները, զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

Փաստաբանն անդրադառնալով դատախազության պնդմանը, որ իրենք իրավասու են բողոքարկելու դատարանի որոշումը՝ ասաց.

- Գլխավոր դատախազությունը կարող է վերաքննության կարգով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը չունի իրավասություն գնահատելու` արդյոք հիմնավո՞ր է Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի որոշումը: Գլխավոր դատախազության բողոքի դեպքում Վերաքննիչ դատարանը կա՛մ պետք է գործը վարույթ չընդունի, կա՛մ ընդունելու դեպքում այն մերժի: Առավել մանրամասն կանդրադառնանք այդ հարցին այն ժամանակ, երբ ստանանք դատախազության բողոքը: Բայց, կրկնում եմ, ընդհանուր առմամբ, թույլատրված չէ: Այդ իսկ պատճառով մինչեւ բողոքը չտեսնեմ, չեմ կարող մանրակրկիտ պատասխանել, քանի որ կլինի նույն ոճի մեջ, ինչ դատախազությունն է` առանց նայելու: Հատկապես որ դատարանը այս փուլում դիմել է ՍԴ: Իսկ դատական պրակտիկան մինչեւ հիմա եղել է շատ հստակ. եթե դատարանը գտնում է, որ իր վարույթում գտնվող գործով պետք է դիմի ՍԴ, դիմում է: Ուրիշ որեւէ մարմին, բացի ՍԴ-ից, դատարանին չի կարող ասել` դիմի կամ մի դիմի: Վերաքննիչ դատարանը չի կարող Սահմանադրական դատարանի փոխարեն ասել, օրինակ, «չէ, օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը». այդ հարցին կարող է պատասխանել միայն ՍԴ-ն` որպես վերջնական ատյան: Զուտ որպես կասեցման որոշում, կարելի է բողոքարկել, ուղղակի Վերաքննիչ դատարանը պետք է այդ դեպքում ընդամենը պարզի մի հանգամանք` արդյոք Առաջին ատյանի դատարանը դիմե՞լ է Սահմանադրական դատարան, թե՝ ոչ. ուրիշ ոչ մի հարց չի կարող պարզել: Եթե դիմել է Սահմանադրական դատարան, ապա կասեցման որոշումն օրինական է: Վերաքննիչ դատարանն իրավունք չունի, ըստ գործող օրենսդրության, անդրադառնալ ՍԴ դիմելու հիմնավորումներին: Եթե Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ինքն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, ապա կասեցումն օրինական է: Միայն ՍԴ-ն է իրավասու գնահատել դիմելու ճիշտ կամ սխալ լինելը՝ վարույթ ընդունելով կամ վարույթ չընդունելով: Այսինքն, եթե ՍԴ-ն տեսնի, որ սխալ է, ապա վարույթ չի ընդունի եւ հետ կուղարկի դիմումը: Եթե առերեւույթ սխալ լինի, վարույթ չի ընդունի, բայց եթե առերեւույթ սխալ չլինի, բայց խնդիրներ լինեն, որ ինքը գնահատում է, որ կարող է քննարկման առարկա լինի, ՍԴ-ն վարույթ կընդունի: Վարույթ ընդունելը դեռեւս չի նշանակում, որ կբավարարվի միջնորդությունը. ՍԴ-ն կարող է որոշել, որ նորմը հակասում է Սահմանադրությանը, համապատասխանում է Սահմանադրությանը, կամ համապատասխանում է` որոշակի մեկնաբանությամբ: Անկախ ամեն ինչից, ՍԴ-ի որոշումից հետո գործը վերադառնալու է նույն դատարան` շարունակելու համար:

- Այսինքն` ըստ էության, միայն ՍԴ-ի որոշումից հետո է՞լ են վերսկսվելու դատական նիստերը:

- Տեսեք, վերադառնանք կրկին իրավունքին եւ մեր պրակտիկային: Ընդհանուր գաղափարը, ինչի հետ ես անձամբ նախկինում կարող է համաձայն լինեի, կարող է՝ ոչ, հետեւյալն է. երբ գործը կասեցված է, այդ գործի շրջանակներում հնարավոր է իրականացնել բացառապես կասեցմանը վերաբերող գործընթացներ, ուրիշ որեւէ գործընթաց արգելված է: Հետեւաբար դատարանը, այդ թվում՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, սույն գործի շրջանակներում, բացառությամբ կասեցման հետ կապված հարցերի, չեն կարող որեւէ բան քննել: Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Վերաքննիչ դատարանի պրակտիկան էլ է միանշանակ եղել, որ իրավունք չունի մտնել Առաջին ատյանի դատարանի հայեցողության շրջանակը` ՍԴ դիմելու մասով, որովհետեւ կասեցնելու մասով հայեցողություն էլ չկա: Հնարավոր է, որ դատարանը շեղվի ընդհանուր՝ մինչ օրս եղած պրակտիկայից, եւ նիստերը լինեն, բայց դա կլինի շեղում պրակտիկայից: Ինչ վերաբերում է դատախազության կողմից բողոքարկումներին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալ երկու կարեւոր հանգամանքների վրա: Առաջինը. ընդհանրապես դատախազությունը իրավունք չունի բողոքարկել, դա բխում է օրենքից: Որովհետեւ Սահմանադրության համաձայն, պետական մարմինները կարող են անել միայն այն, ինչը նախատեսված է օրենքով: «Քրեական դատավարության» օրենսգրքում կարող եք տեսնել, որ դատախազության իրավունքները բաղկացած են երկու մասից: Մեկը, թե ինչ է անում դատախազությունը մինչդատական վարույթում, եւ ինչ է անում դատախազը դատաքննության փուլում: Մինչդատական վարույթի սահմանումը «Քրեական դատավարության» օրենսգիրքը նույնպես տալիս է: Ասում է՝ մեղադրական եզրակացությունը կայացնելու պահից մինչդատական վարույթը ավարտված է: Երկրորդ կետը վերաբերում է դատական քննության փուլին: Սակայն այս պահին դատախազությունը այն իրավունքները, որոնք վերաբերում ենդատաքննության փուլին, նույնպես չունի, քանի որ գործը դեռ չի մտել դատաքննության փուլ, ընդամենը խափանման միջոցի հարցն է քննվել: Իսկ այլ իրավունք «Քրեական դատավարության» օրենսգրքում դատախազության համար նախատեսված չէ: Եվ դա է պատճառներից մեկը, որ մենք ամենաառաջին օրը, երբ սկսեցինք քննությունը, հարցրինք, թե ինչ փուլում ենք եւ ինչ ռեժիմով ենք դիտարկելու որոշումները:

Աղբյուրը՝ iravunk.com