Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Հեղափոխական աճպարարությունը թափ է հավաքում

Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին»։

Այս ավետիսը մատուցելուց հետո հեղափոխականորեն եզրակացվեց, որ թափ ենք հավաքում։

Թափ, իրոք, հավաքում ենք, բայց աճպարարության ու մանիպուլյացիաների ոլորտում։

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսների մակրոցուցանիշները, որից պարզ է դառնում, որ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, այո՛, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9,2–տոկոսանոց աճ։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, ունենք ՏԱՑ 0,3 տոկոս անկում։ Ընդ որում՝ ապրիլին, մարտի համեմատ, անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։

Այսպես, 3 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 10,8 տոկոսով՝ շինարարական արտադրանքի ծավալը, 1,8 տոկոսով՝ առևտրի շրջանառությունը, 3,3 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Ուշագրավ է, որ «թափ հավաքող» տնտեսության մեջ ոչ պետական սեկտորում ապրիլին, մարտի համեմատ, ունենք միջին ամսական անվանական աշխատավարձի նվազեցում 0,9 տոկոսով։ Եթե այսպես ենք թափ հավաքում, ապա...

Ի դեպ, «թափի» մեկ այլ երանգի մասին։ Եթե ՏԱՑ ցուցանիշի համեմատական է վերցվում նախորդ տարվա ապրիլը, ու դա գովազդվում, ապա գործ ունենք պարզունակ մանիպուլյացիայի ու փրփուրներից կախվելու հետ։

Բանն այն է, որ նախորդ տարվա ապրիլի ֆոնին միշտ էլ կարելի է «թափ հավաքել» և գլուխ գովել, քանզի, եթե չեք մոռացել, 2018–ի ապրիլին հեղափոխության ամենաակտիվ փուլն էր, փակ էին փողոցները, տնտեսական ակտիվությունը հասկանալի պատճառներով շատ ցածր էր, կար մեծ անորոշություն, և որևէ նոր գումար չէր կարող ներդրվել տնտեսության մեջ։

Պատկերավոր ասած՝ անցած տարվա ապրիլին ՀՀ–ն կանգ էր առել։ Այդ «կանգի» ֆոնին բնական է, որ առանձին վերցրած այս տարվա ապրիլը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ավելի լավ է դիտվում։

Ինչ վերաբերում է տնտեսության իրական վիճակին, ապա այն շարունակում է մտահոգիչ մնալ։ Խոստացված ներդրումները չկան ու չեն էլ կարող լինել, քանզի պետական կառավարման համակարգում քաոս է, իսկ ապակայունացումը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։

ԱՎԿ–ի ներկայացրած «չոր» տվյալներից էլ է պարզ դառնում, որ «թափ ենք հավաքում»–ը հերթական քարոզչական փուչիկն է։ Թափ հավաքող տնտեսության արտաքին առևտրաշրջանառությունը, նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ, 4,2–տոկոսանոց անկում չի արձանագրի։

Թափ հավաքող տնտեսության արտահանելի հատվածը շարունակական պակասեցում չի արձանագրի ու այս տարվա հունվար–ապրիլ ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, 8,6–տոկոսանոց նվազեցում չի ունենա։ Մենք արտաքին շուկաներ կորցնելո՞վ ենք թափ հավաքում...