Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանան խմբի անդամ Հայկ Ալումյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 (վերջին որոշումը կայացվել է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա) որոշումներում տեղ գտած գնահատականներից, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների վերը նշված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհությանը, թե Սահմանադրական դատարանը «վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն», ապա նման արտահայտություն պարոն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ չկա: Հավանաբար, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները նկատի են ունեցել 16.04.2019 թվականին մեկ այլ գործով կայացված թիվ ՍԴՈ-1453 որոշումը:

Սակայն, եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, բացի իրենց մտահոգած բառից, հարկ համարեին ուշադրություն դարձնել նաև այն նախադասությանը, առավել ևս՝ այն պարբերությանը, որում այդ բառը տեղադրված է, ապա ավելի ճիշտ պատկերացում կկազմեին այն կոնտեքստի մասին, որում նշված բառն օգտագործվել է:

Բերենք նախադասությունն ամբողջությամբ. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը» (տես՝ ՍԴՈ-1453 որոշման 5.10-րդ կետի վերջին նախադասությունը):

Ի դեպ, Սահմանադրական դատարանը նախկինում կայացրել է մի շարք որոշումներ (օրինակ՝ ՍԴՈ-719 որոշումը), որոնցում անհամեմատ ավելի կոշտ քննադատության է ենթարկել դատարանների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի, իրավակիրառական պրակտիկան: Սակայն Վճռաբեկ դատարանը, անհասկանալի կամ դեռևս չբացահայտված դրդապատճառներով, արձագանքել է միայն վերը նշված որոշումներին:

Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մոտ մտահոգություն առաջացրած մյուս արտահայտությանը՝ «լիազորությունների ըստ էության վերազանցում», ապա նշյալ դատավորներն այս դեպքում ևս բավարար ուշադրությամբ չեն ուսումնասիրեն իրենց կողմից քննադատվող տեքստը:

Այդ արտահայտությունը հանդիպում է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ, սակայն ոչ թե որպես Սահմանադրական դատարանի գնահատական: Այն բերված է որոշման նկարագրական մասի այն հատվածում, որտեղ Սահմանադրական դատարանը պարզապես շարադրել է դիմող կողմի ներկայացրած փաստարկները՝ առանց սեփական գնահատականները ներկայացնելու (տես՝ ՍԴՈ-1459 որոշման 4-րդ էջի 2-րդ պարբերությունը, նույն որոշման 4.7-րդ կետի առաջին նախադասությունը):

Այն, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները այդքան մակերեսորեն են ծանոթացել ուղղակիորեն իրենց վերաբերող ու իրենց իսկ դժգոհությունն առաջացրած՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներին, որոշակի ստվեր է գցում այդ կարևորագույն դատական ատյանի ողջ գործունեության վրա»։