«Վերջին զանգի» անսովոր սովորություններ (տեսանյութեր)
Որտե՞ղ և ինչպե՞ս է հնչում Վերջին զանգը՝ աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին զանգի տրամադրությունները տարբեր երկրներում տարբեր են: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ավարտական մի քանի սովորույթ, որոնք կզարմացնեն:
Արգենտինա
Իր զարմանալի, զվարճալի ու տարօրինակ ավարտական սովորույթով Արգենտինան իսկապես առանձնահատուկ է… Այստեղ հարազատներն իրենց շրջանավարտներին յուրահատուկ ձևով են շնորհավորում: Եթե տվյալ շրջանավարտի բախտը մի քիչ բերի, ապա նրան կշնորհավորեն՝ վրան նետելով միայն ձվեր ու ալյուր, իսկ եթե շրջանավարտի ընկերներն ու հարազատներն այնքան էլ գթասիրտ չեն ու վաղուց են սպասել այդ օրվան, ապա հավկիթներ-ալյուր բաղադրատոմսին ավելանում են նաև սոդան, մայոնեզը, գինին, սափրվելու փրփուրն ու էլի ինչ ասես…
Հենց այսպես են ընկերներն ու բարեկամները նորավարտին բարեմաղթում հաջողություն, առատ ու բարեկեցիկ կյանք, կանաչ ճանապարհ: Որպես կանոն՝ նրանք չեն մոռանում նաև տեսագրել այդ զավեշտալի բարեմաղթանքը:
Շվեդիա
Շվեդիան, որտեղ բարձրագույն կրթություն ունի երկրի 87 տոկոսը, Վերջին զանգի ի՛ր ավանդույթներն ունի: Դրանցից ամենաարտառոցը, թերևս, հատուկ ճերմակ գլխարկներն են, որոնցով բոլոր շրջանավարտները կարծես նավաստիներ լինեն:
Շվեդիայի դպրոցներում ավարտական հանդիսության օրը շրջանավարտները քաղաքում շրջում են զարդարուն բեռնատարներով:
Տոնական բեռնատարներում, որպես կանոն, շրջանավարտներն իրենց հետ վերցնում են իրենց մանկության լուսանկարով ցուցանակ: Ի դեպ, այդ մեքենաներն իրավունք չունեն ընթանալ 20 կմ/ժ-ից ավելի արագությամբ: Եվ մինչ շրջանավարտները բեռնատարում են, հարազատները քայլերթով շրջում են փողոցներով՝ ավանդույթի համաձայն ցուցադրելով իրենց երեխաների վաղ հասակի լուսանկարներն ու բարեմաղթանքների պաստառները:
Ճապոնիա
Ճապոնիայում կրթօջախների ավարտական հանդիսությունները սկսվում են մարտ ամսին: Այստեղ ամեն մի դպրոց ու քոլեջ ավարտական իր սովորությունն ու հանդերձանքն ունի: Օրինակ, Կանազավայի Արվեստի քոլեջը աչքի է ընկնում ավարտողների երևակայական զգեստներով: Նրանք դիպլոմները ստանալու հանդիսավոր արարողակարգին պետք է ներկայանան իրենց դիզայնավորած ինքնատիպ հանդերձանքով:
Ռուսաստան
Ռուսաստանում շրջանավարտների միջոցառումը սկսվում է դպրոցում՝ վերջին դասով: Շատ քաղաքներում շրջանավարտները միայն այդ օրը հագնում են Խորհրդային միության տարիներին ընդունված համազգեստը: Իսկ արդեն երեկոյան սկսվում է խնջույքը, որը տևում է մինչև լուսաբաց՝ խմիչք, պարեր և ոչ միայն…

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո