Հորս տանը 50 ախռանիկ են ապրում, որոնք պահում են մեզ (տեսանյութ)
Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը պնդում է, որ առնչություն չունի նախորդ տարվա հունիսին Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտանաբերված զենք–զինամթերքի հետ։ Այսօր լրագրողները Ասատրյանին հիշեցրեցին, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ իր տանը հայտնաբերված զենք–զինամթերքն անօրինական է, ինչին ի պատասխան գործարարն ասաց.
«Դրանով զբաղվում է ԱԱԾ–ն ու քննչական մարմինները։ Ես ընդհանրապես կապ չունեմ, ես ստեղ տուրիստ եմ եկել 10 օրով եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն, դա ում զենքն է եղել, խնդրում եմ դա մի վերագրեք մեզ»,–ասաց նա։
Ասատրյանը նշեց, որ վերջին 25 տարիներին մշտապես բնակվել է արտերկրում։
«Վերջին 25 տարվա մեջ 80 օր եմ էս երկրում ապրել, հիմա է, որ 11 ամիս ստեղ եմ, տարվա վերջում կտենաք թե ինչ է արել Արթուր Ասատրյանը, սուտ հերյուրանքներ են տարածում իմ մասին»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ԱԱԾ–ն խուզարկություններ էր կատարել Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը և հայտնաբերվել ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո