Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում պարոն դեսպանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դեսպան Սվիտալսկիի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի բնակչության մեծ մասը չի վստահում ՀՀ դատարաններին առաջացրել է մի շարք հարցեր, մասնավորապես.
1. Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում հարգարժան պարոն դեսպանը.
2. Արդյո՞ք այս գնահատականը չի կարող դիտարկվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին և ուղղված չէ ՀՀ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության թուլացմանն ու դրա հեղինակազրկմանը։
Հ.Գ. ՀՀ դատական համակարգի վստահելիության աստիճանի մասին խոսելուց առաջ ճիշտ կլիներ, որ պարոն Սվիտալսկին հայտներ իր դիրքորոշումը ՀՀ դատարանները շրջափակելու, արդարադատությանը խոչնդոտելու և դատարանների աշխատանքը կաթվածահար անելու Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ։
Հ.Գ. 2. Եվրոպան կառուցված է արժեքների, իդեալների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա, որի ապացույցը ԵԺԿ, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի հայտնած սկզբունքային դիրքորոշումներն են»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը