Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումն այս փուլում դատախազների կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դատարանի որոշումն այս փուլում դատախազների կողմից բողոքարկման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ Նշենք, որ այսօր դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է դրա դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53–րդ հոդվածով նախատեսված են դատախազի լիազորությունները միջդատական վարույթի փուլում, իսկ 54-րդ հոդվածով սահմանված են դատախազի լիազորությունները գործը դատարանում քննելու փուլում, այլ փուլ օրենսգրքով նախատեսված չէ։ Ներկայումս Քոչարյանի գործը միջանկյալ փուլում է, գործը դատական քննության նշանակելու մասին որոշում դեռ չկա, այսինքն՝ այս փուլում դատախազները պետք է բացատրեն, թե քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատախազական ո՞ր լիազորություններից են օգտվել այս փուլում»,- ասաց նա։
Ալումյանը միաժամանակ նշեց, որ այս հարցի հետ կապված առկա չէ իրավական որոշակիության խնդիր. «Քրեական դատավարության օրենսգիրքը շատ որոշակի է, եթե գործը քննեիս լիներ և դատարանը կասեցներ գործի վարույթը, դատախազը կարող էր ասել, որ իր լիազորություններն է իրականացնում և բողոքարկում է, իսկ այս փուլում բողոքարկման հիմք հայտնի չէ»,- ասաց նա։
NEWS.am–ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին հայտարարեց, որ գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա չէ։
«Դա չի նշանակում որ չեն կարող բողոք ներկայանցել, կարող են, սակայն այդ բողոքը կամ պետք վարույթ չընդունվի կամ ընդունվի և մերժվի»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Սարգիս Գրիգորյանն էլ անդրադարձավ Մարտի մեկի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը բոլոր հատորներով ուղարկել է Սահմանադրական դատարան՝ այսպիսով քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։
«Մասնագիտական դաշտում ես չեմ տեսնում որևէ իրավական գործիք, որը հնարավորություն կտա տուժողի իրավահաջորդին բողոք ներկայացնել այդ որոշման դեմ։ Եթե Վահե Գրիգորյանը կարծում է, որ խախատվել է իրենց արդար դատաքննության իրավունքը, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է մի շարք իրավական գործիքներ, թող ներկայացնեն իրենց դիրքորոշումը, պնդեն այն, բայց մի բան հստակ է, անշարջելի և ապացուցված, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և առ այսօր ինքը հանդիսացել է արդարադատության մերժմա զոհ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Որոշումը պատրաստվում են բողոքարկել թե տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչը և թե դատախազությունը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը