Թուրք պատգամավոր. «Թուրքիայում 1000-ավոր ուսանողներ բանտերում են»
Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ուսանողներ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թեքին Բինգյոլն իր կազմած զեկույցում։
Զեկույցը կազմվել է մայիսի 19-ին Թուրքիայում նշվող երիտասարության և սպորտի տոնի կապակցությամբ։
Ըստ զեկույցի հեղինակի՝ կալանավորված և դատված ուսանողնեի թիվը 2016-ից թվականից հասել է 36.300-ի։ Զեկույցը կազմելիս նա հիմնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալների վրա։
Պատգամավորը նաև հայտնել է, որ գործազրկության մակարդակը թուրք երիտասարդության շրջանում հասել է 24.5 տոկոսի։ Ըստ նրա՝ այս պահին Թուրքիայում բնակվող բարձրագույն կրթությամբ չաշխատող երիտասարդների թիվը հասել է 12.4 տոկոսի։
Նաև նշվել է, որ վերջին տարիներին ավելացել է աշխատանք վայրերում կատարված սպանությունները։ Վերջին 7 տարվա ընթացքում 1827 երիտասարդ է սպանվել աշխատավայրում։
Աղբյուր` Ermenihaber.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո