Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տղամարդկությունը չի բավականացնում խոստովանել, որ դատարանների դիմաց կանգնած՝ իրենք էլ են մասնակցում դատական իշխանության դեմ կազմակերպված հարձակմանը։ Ասում են՝ իբրև եկել են իրենց ընտրողների հետ հանդիպման։ Վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը, որովհետև լավ գիտեն, որ այն ինչ անում են չափազանց ծանր հանցագործություն է, որը քրեական օրենսգրքում կոչվում է սահմանադրական կարգի տապալում և դատապարտվում է շատ տարիների ազատազրկմամբ։
Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ թիմը դարձրեց հանցագործ։ Հուսադրում է միայն այն, որ դատական համակարգի դեմ հայտարարված պատերազմը մերժվեց հասարակության կողմից։ Հանրապետության դատարանների դեմ այս պահին հավաքված ժողովուրդ չկա։ Այնտեղ միայն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն ու նրանց փոքրաթիվ հետևորդներն են։ Եվ ուրեմն իբրև թե «ընտրողների հետ հանդիպման» եկած պատգամավորները, մարզպետներն ու այլ պաշտոնյաները զրկվել են ժողովրդի ետևում թաքնվելու հնարավորությունից։ Բոլորը պատժվելու են, բոլորը դատվելու են։ Հերթով, կարգով...
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը