Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Պարոն Փաշինյան, եթե էդ դատարանը լավը չի, ձեր հեղափոխական ընկերոջը ո՞նց էիք ուղարկում դատարանների դուռը

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն, մենք ունեինք հնարավորություն մերժելու նախկին Ազգային ժողովը, նախկին դատական համակարգը (այդ թվում նաև Սահմանադրական դատարանը), նախկին ոստիկանական համակարգը, նախկին ընտրական համակարգը: Ամեն ինչ կարող էինք փոխած լինել արդեն, բայց դա չարեցինք։ Դա չարեցինք հեղափոխական ճանապարհով և հեղափոխական մեթոդներով, որովհետև պարոն Փաշինյանը որոշեց, որ պիտի շանս տա նախկին ԱԺ-ին, նախկին ոստիկանությանը, նախկին դատավորներին, նախկին կուսակցություններին, նախկին օլիգարխներին, նախկին Սահմանադրությունը։

Հետո պարզվեց, որ դրանց մի մասը, օրինակ, Սահմանադրությունը՝սուպեր վարչապետի լիազորություններով, ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, նույն դատարանները, Օսիպյանը, Հունան Պողոսյանը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ԱԱԾ-ն, օլգարխները ու շատ-շատ բաներ լավ էլ Նիկոլ Փաշինյանի սրտով են։ Մենք մի տարի ոչինչ չարեցինք վերոնշյալ փոփխությունները իրականացնելու ուղղությամբ։

Հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում 100 բան արեցինք՝ աշխատավարձ բարձրացրինք, թոշակ բորձրացրինք, կոռուպցիայի դեմ պայքարեցինք, փառատոններ կազմակերպեցինք, ինչ ասես արեցինք բացի համակարգային փոփոխություններին ուղղված քայլերը։

Մի օր էլ, էդ «անկախ» դատարանը մի որոշում կայացրեց, որը ժողովրդի սրտով չէր ու պարզվեց, որ էդ դատարանը անկախ չի։ Ու հիմա Փաշինյանը կոչ է անում, որ ես՝ հեղափոխության մասնակից հպարտ քաղաքացիս, վաղը առավորտը ժամը 8։30 գնամ փակեմ դատարանի դեմը՝ սպասեմ, որ ինքը ժամը 12։00-ին ասի, թե ինչի համար եմ ես փակել այն։

Հիմա հարց եմ տալիս պարոն Փաշինյանին.
Պարոն Փաշինյան, Դավիթ Սանասարյանի հարցով դուք էիք ասում, թե գործը կգնա դատարան ու դատարանը թող որոշի։ Բա, եթե էդ դատարանը լավը չի, արդար չի, խամաճիկ է (ինչի հետ ես լիովին համամիտ եմ), բա ձեր հեղափոխական ընկերոջը, ո՞նց էիք ուղարկում դատարանների դուռը։ Բա չէիք մտածում, որ որպես հեղափախությանը աջակցած մարդ ու համակարգից դուրս գտնված անձի, ձեր ընկերոջը (Դուք էիք ասում, որ ձեր ընկերն է) կարող էին հանիրավի բանտ նստեցնել (ես համոզված եմ, որ էդպես էլ կլիներ)։ Չեք կարծում, որ արդար չի։

Ու սա դեռ հարցի մի կողմն է։ Երկրորդ և ամենմտահոգիչը.

Հայաստանում ժողովրդի իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջոցով։ Դրանք պիտի լինեին իրարից անկախ երեք ուժային կենտրոններ, որոնք պիտի փոխզսպեին և հակակշռեին մեկը մյուսին։ Բայց ի՞նչ ունենք մենք (սրա մեղավորները, իհարկե, նախկին համակարգը ստեղծողներն են, բայց...).

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը», բաղարձակ մեծամասնություն է։ Այն անմիջապես վարչապետի վերահսկողության տակ է, և ես վստահ եմ, որ չի կարող ընդունվել մի օրենք, որը կարող է Փաշինյանի և նրա կառավարության պատկերոցումներին դեմ լինել։ Կառավարությունը և վարչապետի ենթակայութկյան տակ գտնվող կառույցները ձևավորված են իր մտերիմ շրջապատից և հավատարմության երդում տված նախկին երկրորդ դեմքերից։

Բայց ամենահետաքրքիրը դատական համակարգն է։ Սահմանադրությունը, որը ոտքից գլուխ խայատառակություն է ու որը փոփոխելու համար պարոն Փաշինյանը սպասում է «հանրային պահանջի» (թե տեսնես դատարանների դեպքում ինչու նման պահանջի չի սպասում), դատական համակարգի ձևավորման այնպիսի հիմքեր է դրել, որ այն անմիջապես լցնելով կառավարող ուժի դատավորներով, ունենում ես առանց հակակշիռների, միանձնյա որոշումներ կայացնելու ու անսահմանափակ լիազորություններով ուզուրպատոր։ Հիմա, մենք ի՞նչ ենք ուզում, Էս նույն դատական համակարգում, նույն մեխանիզմներով, նույն կառուցվածքով Սերժի ու Քոչարյանի դատավարների փոխարեն ունենալ Նիկոլ Փաշինյանի դատավորնե՞ր, թե՞ փոխել դատարանների ձևավորման սկզբմունքները այնպես, որ այն լինի անկախ և անաչառ։

Եթե, միչև հիմա պարոն Փաշինյանը գոնե մի քայլ արած լիներ, որը կվկայեր, որ նա ցանկանում է փոխել եղած պետական համակարգը, այլ ոչ թե ադապտացնել այն իր միահեծան իշխանությանը, ես գուցե մտածեի, որ նրա նպատակները բարի են, բայց ցավոք սրտի փաստերը այլ բան են ասում։

Ու վաղը, առավոտ ժամը 8։30, եթե նույնիսկ Նեռին դատելու ու երկիրը դրախտի վերածելու հիմքով կոչ հնչեր դուրս գալ և փակել դատարանների մուտքերը, գիտակցելով վերանշյալ վտանգը, ես ձեռնպահ կմնամ։

Վաղը ժամը 12։00-ի հայտարարությամբ պարոն Փաշինյանը ընդունի, որ այս ճգնաժամը մեծապես իր և իր թիմի բացթողումների պատճառով է, ցույց տա համակարգային փոփոխությունների հստակ ճանապարհային քարտեզ հստակ ժամանակցույցով և հեղափախության օրակարգերի կատարմանն ուղղված քայլերի իր ցանկալի հաջորդականությամբ, և ես մի անգամ էլ, հավատամ, որ նա գիտի, թե ուր է ուզում տանել երկիրը և ինչպես, ես գուցե միանամ այդ «հեղափոխական երկրորդ ալիքին»։

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ, դուրս եկեք փակեք, հետո կասեմ թե ինչու՞ եք փակել ու ինչ ենք անելու»-ն ինձ չի համոզում։

Հարգանքախեղդ՝
Գարեգին Միսկարյան

ՀԳ
Գրառումը ամբողջությամբ կատարել եմ ես (հեռախսս չեն գողացել)։ Գրառման մեջ արտահայտած է բացառապես իմ տեսակետը և մտքերը, այն որևէ կապ չի արտահայտում «Քաղաքացու որոշում» կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը»: