Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով:
Մի կողմ դնելով Հայաստանի շահերի և արտաքին քաղաքական գերակայությունների առաջ մղման ամենօրյա և քրտնաջան աշխատանքը` ստիպված է լինելու «նապաստակ նկարել» և աշխարհի որոշակի հատվածի համար բացատրություններ փնտրել, թե ինչպես ստացվեց, որ գործադիր իշխանությունը սահմանադրական կարգն ու հնարավոր ու անհնար բոլոր նորմերը խախտելով նախաձեռնեց դատական իշխանության պարալիզացման գործընթաց:
Վստահ եմ, որ արտգործնախարարությունում այս ամենը հասկացողներ կան, գիտեն նաև, որ արվում է ճակատագրական սխալ ու արվում է շատ անպատեհ պահի:
Չե՞ն փորձել այս ամենը բացատրել վարչապետին, թե՞ փորձել են …ու անարդյունք…
Եվ վերջապես, եթե այս պարզագույն հարցը չեն ուզում, չեն փորձում կամ չեն կարողանում բացատրել` պատկերացրեք ի՞նչ վիճակ ունենք ավելի բարդ ու բազմաշերտ հարցերի պարագայում…»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը