«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ». Արա Ղազարյան
«Առաջինը՝ դա շատ վտանգավոր է», – սա է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի առաջին արձագանքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով ժամեր առաջ արած հայտարարությանը, որում նա հայտարարում էր, որ վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ժամը 12:00-ին իր ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:
Արա Ղազարյանը վտանգավոր է համարում ԵԽԽՎ անդամ երկրում այսպիսի հակասահմանադրական կոչերը:
«Դատարանների շենքերի արգելափակում՝ պատմության մեջ ընդհանրապես նման որևիցե դեպք չեմ հիշում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում չի կարող նման բան տեղի ունենալ»,-168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:
«Վարչապետի հայտարարությունը, առաջինը, շատ վտանգավոր է, երկրորդը՝ Սահմանադրական իրավունքի, կասեի՝ կարևորագույն իրավունքի խախտում է, իշխանության տարանջատման սկզբունքի խախտում: Դատական իշխանության անկախությունն է վտանգում, դե… արդեն իսկ վտանգված էր», – այս կարծիքին է փորձագետը:
Ի՞նչ սպասել վաղը Երևանում… Առավոտյան սպասվող հասարակական, ներքաղաքական հնարավոր ընդվզումների մասով փորձագետը վարկածներ առաջ չքաշեց՝ նշելով. «Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ էր մտածում վարչապետը` այդ հայտարարությունն անելիս, վաղը պարզ կդառնա»:
Արդյո՞ք այստեղ անելիք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի՞նչ իրավունքներով է օժտված նախագահը այս իրավիճակում:
«Երկրի նախագահը կարող է ամենաշատը արդար արբիտրի դերում հանդես գալ, ընդամենը հանդես գալ, բայց դա գործնականում կարող է ոչ մի նշանակություն չունենալ, այսքանը:
Նախ և առաջ այս հրահանգից տուժելու է դատարանը, որտեղ նիստեր կան վաղը, որդեգրման շտապ նիստերը, հենց կալանավորներն են տուժելու, դատարանում նրանց իրավունքն է վաղը խախտվելու: Ոստիկանը, իհարկե, վաղը չի մասնակցելու դատարանների շենքերի շրջափակմանը, բայց եթե քաղաքացիները փորձ անեն մոտենալ մուտքերին, ապա բնական է, որ ոստիկանը կաշկանդված է լինելու վարչապետի այս հրահանգից, չեմ կարող ասել ինչպես կդրսևորեն իրենց: Հասկանո՞ւմ եք… եթե սահմանադրական կարգն է խախտում… ես դեռ չեմ ասում՝ սահմանադրություն է տապալում, նշանակում է՝ չափազանց լուրջ վիճակ է…»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...