Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան
Ես չէի սպասում, որ դրսեւորումները կհասնեն այդ մակարդակի, որ պատգամավորը գրառում կանի եւ կոչ կանի ցասումն ուղղել դատարանի դեմ, որ դատարանը բաց չթողնի Ռոբերտ Քոչարյանին. hենց միայն այդ հայտարարությունը ճնշում էր։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ մեկուսարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Ըստ նրա, ինքը ամեն ինչ սպասում էր, սակայն նման բան չէր կարող երեւակայել. «Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ։
Օրենքով մյուս կողմը իրավունք չունի բողոքարկել»,– ասաց փաստաբանը, հավելելով, որ եթե սկսեն ճնշումներ՝ ով է էն դատավորը, որ իմ ասածը չկատարի, ես այդ մկներին էս կանեմ, էն կանեմ, ապա ինքը չի բացառում:
«Եթե այդ եղանակով գնաց ամեն ինչ՝ ես չեմ բացառում եմ, որ դատախազությունն էլ բողոք բերի, չեմ բացառում, որ վերաքննիչ դատարանը էլ բողոքը վարույթ ընդունի եւ վերաքննիչ դատարանը որոշումը բեկանի»,– ասաց Հայկ Ալումյանը։
Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը ողջ դատավարության ընթացքում կլինի ազատության մեջ, եթե չխախտի ազատ արձակելու պայմանները. չխոչընդոտի քննությանը եւ չթաքնվի քննությունից։
«Քոչարյանը մասնակցելու է դատավարությանը եւ ինչպես ինքն է պատկերավոր արտահայտվել՝ մեղադրող է հանդես գալու, մեղադրելու է այն իրավապահներին, մասնավորապես, դատախազությանը, որոնք այս մեղադրանքնեը սարքել են ու գործն ուղարկել դատարան, եւ թողած այն 10 զոհերի քննության անհրաժեշտությունը՝ ընկել են կոնկրետ մի նպատակ իրականացնելու, կոնկրետ առաջադրանք կատարելու հետեւից»,– ասաց Հայկ Ալումյանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը