Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

«5-րդ ալիքի» սեփականատիրոջ նկատմամբ քրգործը հարուցվել է բացառապես խմբագրական գործունեությանը միջամտելու նպատակով

 

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ բողոքի ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին շշով հարվածելու համար: Հեռուստաընկերության խմբագրությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հարուցված քրեական գործը որակելով որպես իրենց լրատվամիջոցի կողմից հնչեցված քննադատությունները լռեցնելու փորձ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի առնչությամբ հատկանշական է հետևյալը․ 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: Անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է դատարանում հավաքների անցկացումը, հիշյալ ակտիվիստն իր գլխավերևում բարձրացրել է ցուցապաստառ, սկսել է վանկարկել ՀՀ 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, այդպիսով առերևույթ խաթարել է դատարանի բնականոն աշխատանքը և դրանով չսահմանափակվելով վերոնշյալ վիրավորանքներ պարունակող պաստառն ուղղելով դեպի ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմը սկսել է վիրավորանքներ հնչեցնել նաև նրանց վերաբերյալ:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն, ինչպես նաև դատական կարգադրիչները չեն կարողացել կանխել ակտիվիստի վերոնշյալ վարքագիծն, ինչն արդարացիորեն առաջացրել է ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների զայրույթը: Բարձր աղմուկի մեջ նաև իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները որոշ դեպքերում բղավելով պահանջել են տեղում հասարակական կարգի վերականգնում և Վարդգես Գասպարիի առերևույթ հակաիրավական վարքագծի դադարեցում, ինչի արդյունքում էլ ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների վարքագիծը որակվել է որպես խուլիգանություն, այսինքն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, իսկ Վարդգես Գասպարին ստացել է տուժողի կարգավիճակ: Անհայտ պայմաններում ակտիվիստը ստացել է մարմնական վնասվածք, որը նրան պատճառելու արարքը վերագրվել է Արմեն Թավադյանին, իսկ ջրի շիշը որակվել է որպես զենք օգտագործվող առարկա:

Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել ծանր հանցագործություն կատարելու համար և միջնորդություն ներկայացրել դատարան՝ Արմեն Թավադյանին կալանավորելու նպատակով: Այսպիսով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է դատարանում հավաք անցկացնելու փորձ կատարող, անձի անմեղության կանխավարկածը խախտող, դատարանում ՀՀ 2-րդ նախագահի աջակիցներին հրապարակային վիրավորող և բարձր ձայնով ու առերևույթ հակաիրավական գործողություններով դատարանի բնականոն աշխատանքը խաթարող անձի գործողությունները գնահատել որպես իրավաչափ գործողություններ և նրան ճանաչել տուժող, իսկ դատարանի բնականոն գործունեությունը ու հասարակական կարգը պահպանելու կոչեր հնչեցնող անձի գործողությունները գնահատել որպես խուլիգանությունը, ջրի շիշը գնահատել որպես զենք օգտագործվող առարկա, չի պարզել հնարավոր մարմնական վնասվածքի ծագման պայմանները (արդյոք դա որևէ կերպ կարող էր ստացվել պլատիկե շշով) և անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել:

Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և գտնում ենք, որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով»: