«Անհապաղ պետք է հարուցվի քրգործ՝ պարզելու համար, թե ինչ ճնշումների է ենթարկվել դատավորը». «Իրավական ուղի» ՀԿ
«Իրավական ուղի» ՀԿ / «Path of Law» NGO–ն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների»՝ որպես դրան արձագանք՝ փաստացի նախաձեռնելով հավաք դատարանի վարչական շենքի առջև։
Նման պատասխանատու հայտարարություն նման պատասխանատու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից հնչեցնելը լիարժեք հիմք է, որ անհապաղ հարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով («Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը»)՝ պարզելու համար, թե ինչպիսի ճնշումների է, պատգամավորի պնդմամբ, ենթարկվել դատավորը, որտեղից նրան այդպիսի տեղեկություն, ով է ճնշում գործադրողը։ Եթե քրեական գործի շրջանակներում հաստատվի ճնշումների փաստը, ապա պետք է լրացուցիչ պարզել՝ արդյոք դատավորը կատարե՞լ է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ամրագրված պարտականությունը՝ իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտության պարագայում այդ մասին իրազեկել Բարձրագույն դատական խորհրդին։
Միևնույն ժամանակ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի ներկայացրած պնդումը չհաստատվի, անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական հետապնդում իրականացնել հենց այդ պատգամավորի նկատմամբ»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը