Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Միեւնույն ժամանակ պաշտպանն առաջարկեց, որպեսզի դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման պետք է ներկայանա եւ ստորագրի, որ նախազգուշացվել է։
Դատարանը միեւնույն ժամանակ արձանագրեց, որ մայիսի 19–ին լրանում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը եւ որ մայիսի 17–ին հաջորդում են աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։
Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16–ին–ին ներկայանալու հնարավորությունը։ Պաշտպանները ճշտում են, թե արդյոք Արցախի նախկին եւ ներկա նախագահները կարող են վաղը ներկայանալ դատարան, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները երեկ դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորությունը։
Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը