Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։ Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Դատական նիստը մեկնարկելուց առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ իրենք առաջին շահագրգիռ կողմն են, թող բաց դատաքննությունը լինի, բոլորն էլ տեսնեն, որ իրենց ընտանիքը որևէ կապ չունի կատարվածի հետ: Անդրադառնալով մարտի մեկի տասւը զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի՝ իր հետ հանդիպելու հայտարարությանը, նա ասաց.
«Ես պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քոլայնի հետ, բայց եկեք շոու չսարքենք: Ես շատ ցավում եմ զոհերի համար, բայց տասը տարի շարունակ զոհերի ընտանիքների վշտի հետ կապված փորձել են քաղաքական դիվիդենտներ շահել և հիմա էլ նույն բանն են անում»:
Նրա խոսքով՝ տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։
Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։ Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի նախկին և ներկա նախագահների անձանական երաշխավորությանը՝ նշելով, որ երաշխավորությունը միջամտություն չէ, իրենց մարտական ընկերն է, դրա համար էլ դիմել են:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո