Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, սակայն նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։


Երկրորդ հիմքն, ըստ Ալումյանի այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի։

«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաեւ, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–ասաց Ալումյանը՝ հայտարարելով, որ իրենք այս պայմաններում որեւէ հնարավորություն չունեն Քոչարանի պաշտպանությունն արդյունավետ կորպով իրականացնելու։

«Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,–հայտարարեց Ալումյանը։

Երրորդ հիմքն ըստ նրա՝ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա կարգապահական վարույթն է։

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ–ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։

Ալումյանի խոսքով, ԲԴԽ–ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագորվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։

«Այս հանգամանքը կարող է կաշկանդել ձեզ»,– նկատեց փաստաբանը։ Պաշտպանի կարծիքով Դավիթ Գրիգորյանն այս գործով անկողմնակալ եւ անկախ դատարան չէ եւ միջնորդեց դատավորին՝ ինքնաբացարկ հայտնել։ Նշենք, որ մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ–ն հաղորդագրություն տարածեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ։

ԲԴԽ–ն այսօր որոշել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Նախագահող դատավորը կողմերին տեղեկացրեց ԲԴԽ–ի որոշման մասին, ինչից հետո գլխավոր դատախազը երեւակայական համարեց պաշտպանական կողմի՝ ԲԴԽ–ում առկա վարույթի հիմքով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Արթուր Դավթյանը եւ գործով մյուս մեղադրողներն առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Որոշումը կհրապարակվի մայսիսի 14–ին ժամը 12:30–ին։

Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գեւորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։