Վրացական կուսակցությունը սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել
Վրաստանի ուլտրալիբերալ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հանդես է գալիս երկրում մարմնավաճառությունն օրինականացնելու օգտին, սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել, գրում է newsgeorgia.ge-ն:
Ինչպես հայտնել են կուսակցության առաջնորդները, «Պիոներ» անվամբ հասարակաց տան գործընկերն է դարձել սեքս-շոփերից մեկը: Հասարակաց տան տրամադրած ծառայությունները վճարովի են՝ 1 ժամը 49,9 լարի (18,2 դոլար):
«Խորհրդային ժամանակներից սկսած սեքս արդյունաբերության մեջ ներգրավված անձանց մարդ չէին համարում, նրանց հետ վարվել են՝ ինչպես ստրուկների: Մարմնավաճառության ամբողջական օրինականացումը միակ միջոցն է վերջ տալու այսօրվա ողբերգական վիճակին ու միաժամանակ պաշտպանելու այս ոլորտի մարդկանց»,- ասել է «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր գործունեություն, որը չի ենթադրում բռնություն և հիմնված է երկու չափահաս մարդու համաձայնության վրա, արդար աշխատանք է, այդ թվում նաև մարմնավաճառությունը»,- հավելել է նա:
Հասարակաց տուն բացելով՝ ընդդիմադիր կուսակցությունը միտումնավոր խախտել է Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «նախնական համաձայնությամբ մարդկանց խմբի կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայրի տրամադրում»: Այս հանցագործությունը պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ: Այսպիսով՝ «Գիրչի»-ն իշխանություններին վերջնագիր է ներկայացնում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո