Բոլոր թվերով Ղարաբաղը առաջ է եղել եւ՛ Հայաստանից, եւ՛ Ադրբեջանից. Հրանտ Բագրատյան
Բոլոր թվերով Ղարաբաղը առաջ է եղել եւ՛ Հայաստանից, եւ՛ Ադրբեջանից: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում NEWS.am-ի հետ զրույցում նշել է նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում տնտեսական զարգացման ցուցնաիշներին, նա ընդգծեց. «Այստեղ հարցեր կան: Չեմ ուզում մեծ-մեծ խոսել, գուցե կողքից միշտ հեշտ է խոսել: Համենայնդեպս, կարծում եմ՝ հնարավորություն կար, եւ կա ավելին անելու: Պետք է ձեւ գտնել՝ ավելի արագ զարգանալ: Երբ որ ասում եմ՝ ավելի արագ, նկատի ունեմ՝ ավելի արագ, քան՝ Ադրբեջանը: Այդպես չի եղել, այնուամենայնիվ, Ադրբեջանի զարգացումը ավելի արագ է եղել:
Որախ եմ, որ բոլոր թվերով Ղարաբաղը առաջ է եղել եւ՛ Հայաստանից, եւ՛ Ադրբեջանից. համախառն ներքին արդյունքի աճ, միջին աշխատավարձ: Այսօր էլ Ղարաբաղում միջին աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ Ադրբեջանում, երբ որ 1988 թվականին երկու անգամ ավելի ցածր էր. սա հաջողություն է: Եթե ասում են, որ այս պատերազմը թույլ չի տվել զարգանալու, բայց մենք այսօր Ղարաբաղի ժողովրդին կարող ենք ասել՝ դու պայքարում էիր, որ ավելի լավ ապրես, քան՝ ադրբեջանցին, դա այսօր փաստ է»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո