Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Նախաքննական մարմինը հրաժարվում է վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից առգրավված իրերը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 7 ամիս է՝ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը: Նշենք, որ արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքից մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ:

Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:


Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարան ներկայացված բողոքը չի վերաբերվում գույքի կալանքին, այլ քննիչի գործողություններին՝ առգրավումների հետ կապված: Խուդոյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի տնից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը, առարկաները իրեղեն ապացույց չեն ճանաչվել, մինչդեռ պահվում են գործում։

«Քննիչը պատճառաբանում է, թե Ռոբերտ Քոչարյանի տնից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը ներկայումս չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք գործով առանձնացված չեն եւ դատարան չեն ուղարկվել որպես իրեղեն ապացույց»,– ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Քոչարյանի տնից առգրավված իրերի կազմում են Ռոբերտ Քոչարյանի բանկային փաստաթղթերը, օրինական ճանապարհով ձեռք բերված հրազենը, նույնականացման քարտը։ Ըստ պաշտպանի՝ զավեշտալի եւ անհասկանալի է, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը պահում իր մոտ երկրորդ նախագահի նույնականացման քարտը եւ 2017 թ. կնքված աշխատանքային պայմանագիրը, որը, ըստ փաստաբանի, բացարձակ կապ չի ունեցել գործի հետ:

Խուդոյանի կարծիքով՝ այս մասով եւս առկա է իրավունքի խախտում։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար: Խուդոյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել, թե ինչ ծավալի դատական ծախսեր կարող են լինել:

Ըստ դատախազության՝ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել հնարավոր քաղհայցի եւ դատական ծախսերի ապահովման համար: Այսօրվա դատական նիստին, անդրադառնալով Քոչարյանի առանձնատան խուզարկության ընթացքում առգրավված հրազենին, դատախազներից Վահե Դոլմազյանը նշեց, որ դրանք օրինական են կատարվել՝ դատարանի թույլտվությամբ կատարված խուզարկությամբ: Դոլմազյանն ասաց, որ այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը մերժվել է. հետեւաբար ըստ նրա՝ քննիչի գործողությունները եղել են իրավաչափ եւ օրինական:

Խուդոյանը եւս մեկ անգամ պնդեց, որ առգրավված առարկաները որեւէ կերպ կապ չունեն քննվող գործի հետ: «Անտրաբանական է այն մոտեցումը եւ ապօրինի են նաեւ այդպիսի գործողությունները, երբ դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն առգրավվելու նյութեր, առարկաներ, որոնք վերաբերում են հանցագործության դեպքին, բայց քննիչն իրեն իրավունք է վերապահում վերցնել նաեւ առարկաներ, որոնք այդ դեպքին չեն առնչվում»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից քննիչի կողմից վերցվել է 27 հազար 300 ԱՄՆ դոլարի չափ գումար. «Այդտեղ էլ գործ ունենք ապօրինի միջամտության հետ, որովհետեւ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, թե ինչ եղանակով է անձի գույքի վրա կալանք դրվում, եւ ինչպես է այդ գույքը վերցվում, մասնավորապես, դրա համար կազմվում է արձանագրություն, դա ներկայացվում է այն անձին, ումից այդ գույքը վերցվում է, պետք է պարզվի նախեւառաջ՝ այդ գույքը ում է պատկանում, որովհետեւ մենք նախկինում հասցեագրված դիմումներում ներկայացրել ենք, որ այդ գույքը իրականում պատկանում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ նրա որդուն՝ Լեւոն Քոչարյանին : Միայն պարզելուց, այդ արձանագրությունը կազմելուց հետո այդ գույքի վերցնելը վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է համարվել օրինական: Եվս մեկ անգամ պնդում եմ, որ այդ գույքը վերցվել է քրեական դատավարության օրեսնդրությամբ չնախատեսված կարգով»,- հայտարարեց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1–ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։