Միջազգային հանրությունը չի վստահում Ադրբեջանին. շնորհազրկված նախկին նախարար
Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը 14-ամյա բանտարկությունից հետո հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նախկին նախարարը խոսել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին եւ քննադատել է ներկա իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը։
«Իշխանության քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ Ադրբեջանն այսօր դարձել է ամենակոռումպացված պետություններից մեկն աշխարհում։ Իլհամ Ալիեւը 16 տարի իշխանության ղեկին է, բայց նրան ոչ մի անգամ չեն հրավիրել Սպիտակ տուն, Վաշինգտոն։ Դա այն վատ վիճակի ցուցանիշն է, որում գտնվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա։ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային քննադատությանը խոչընդոտելու համար Բաքուն ծախսել է 3 մլրդ դոլար՝ կաշառելով եվրոպացիներին։ Այս ամենը վնաս է հասցրել ոչ միայն նախագահի, այլեւ ամբողջ երկրի իմիջին։ Ընտրությունների կեղծարարությունների, ազատությունների ճնշման պատճառով իշխանությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, նշել է Ինսանովը։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության իր տեսլականին՝ Ինսանովն ասել է, որ այստեղ պետք է լուծվի երկու հարց։ «Մենք պետք է Ադրբեջանում կառուցենք այնպիսի բաց դեմոկրատական հասարակություն, որպեսզի հայերը՝ Ղարաբաղում մեր քաղաքացիները, շահագրգռված լինեն մնալ Ադրբեջանի կազմում։ Հայերն ասացվածք ունեն՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց»»,- ասաց Ինսանովը։ Նրա կարծիքով՝ պետք է վերջ դնել ռազմաշունչ հռետորաբանությանը։ «Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունն այսպիսի սրության է հասել։ Պետք է հաշտեցման գնալ։ Խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ուստի պետք է Ադրբեջանը ներկայացնել որպես որքան հնարավոր է հուսալի գործընկեր։ Միջազգային կառույցները չեն վստահում Ադրբեջանին Ղարաբաղյան հարցի լուծման գործում»,- ասել է Ինսանովը։
Ալի Ինսանովը ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով։ Սակայն հետագայում նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման տնտեսական հանցագործությունների համար։ 2016-ին նրան բանտում թմրանյութերի պահման եւ վերակացուին ծեծելու նոր մեղադրանքներ ներկայացրին ՝ եւս 7 տարի ավելացնելով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա ձերբակալությունն ապօրինի է համարել, բայց իշխանությունները Ինսանովին ազատ չեն արձակել։ 2019-ի մարտին նա ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից։
Մինչդեռ Ալի Ինսանովի հայտարարությունը շտապել են մեկնաբանել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունում։ Կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մեղադրել է Ինսանովին դավաճանության եւ հայկական լոբբիի հետ կապերի մեջ։

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո