Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապարակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում զինվորական ծառայության նոր համակարգի ներդրման աշխատանքներն արդեն վերջին փուլում են։ Այդ նախագծի հետ կապված առաջարկները ներառվել են համապատասխան օրենքի նախագծում։ Եթե նախարարությունները համաձայնության գան այդ առաջարկների շուրջ, ապա նախագիծը կներկայացվի նախագահ Էրդողանի ստորագրմանը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ առաջին С-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան Ռուսաստանից կստանա ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին։ Իսկ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները Թուրքիա կհասնեն նոյեմբերին և կտեղակայվեն Մալաթիայում։
Նշվում է նաև, որ ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված առաջարկը այս պահին քննարկվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից։
Պաշտպանության նախարարությունը նաև անդրադարձել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո գյուլենական համայնքի դեմ սկսված ակտիվ պայքարին: Թուրքական իշխանությունները գյուլենականներին համարում են ահաբեկիչներ և անվանում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ)։ Այդ համատեքստում արձանագրվել է, որ ձախողված հեղաշրջումից մինչ օրս FETÖ-ին անդամակցության մեջ մեղադրվող 16․540 անձ հեռացվել է զինված ուժերի համակարգից: Եվս 6․154-ի գործով քննությունը շարունակվում է։
2016-2018թթ․ Թուրքիայում կիրառված «արտակարգ դրության» ռեժիմի դադարեցումից հետո պաշտպանության նախարարի թույլտվությամբ աշխատանքից հեռացվել է 1425 զինվորական, իսկ թոշակի անցած 150 զինվորական զրկվել է նախկինում ստացած կոչումներից։

















































Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանը խոստացել է շարունակել Թուրքիայի անվտանգության ամրապնդումը նաև С-400-ի գնումով
Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է»
Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է
Պենտագոնը չի քննարկում Ս-400-ի կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո