Ռուսական РБК-ն անդրադարձել է Հրանտ Դինքի գործին
Ռուսակայն РБК լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է տարբեր երկրներում երկրի առաջին դեմքին վիրավորանք հասցնելու իրավական պրակտիկան, գրում է Rusarminfo-ն:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի 1926 թ-ի քրեական օրենսգիրքը պարունակել է մի շարք արգելքներ այն արտահայտությունների համար, որոնք կարող են վիրավորել երկրի նախագահին, պետությանը, Ազգային ժողովին, զինված ուժերին և ընդհանուր առմամբ թուրքականությանը:
«Թուրքականությունը վիրավորելու բազմաթիվ գործերից ամենատխուրը եղել է Հրանտ Դինքի գործը: Ծագումով հայ այս լրագրողը «Ակոս» թերթում տպագրել է մոտ 8 հոդված, որոնք պատմում են Թուրքիայում հայկական փոքրամասնության, 1915 թ.-ին տեղի ունեցած Եղեռնի և հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հոդվածների հրապարակումից հետո բարձրացել է բողոքի ալիք և Դինքի կողմից թուրքականությունը վիրավորելու դեմ գործընթաց: Մեղադրական վճիռը հաստատվել է երկրի վճռաբեկ դատարանի կողմից՝ անտեսելով գլխավոր դատախազի եզրակացությունը, որով նա անհրաժեշտ էր համարում արդարացնել Դինքին»,- գրված է հոդվածում:
Նշվում է նաև, որ 2007 թ.-ի հունվարի 19-ին Դինքը սպանվել է ուլտրաազգայնական կազմակերպության ներկայացուցչի կողմից, իսկ կազմակերպության ծրագրերի մասին ոստիկանությունը տեղյակ է եղել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո