Ուիլյամ Լահյու․ Վրաստանում ռուսական ռազմական ուժերի ներկայությունը չի կանգնեցնի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Վրաստանում ռուսական ռազմական ուժերի ներկայությունը չի կանգնեցնի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնել է Հարավային Կովկասում դաշինքի ներկայացուցիչ Ուիլյամ Լահյուն «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Լահյուն նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունից հետո երկիրը պետք է ինքնուրույն լուծի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կարգավիճակների հարցը։ «Այդ հարցը Վրաստանը պետք է ինքնուրույն լուծի։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու երբ Վրաստանը ստանա ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ, նա ստիպված կլինի ինքնուրույն լուծել այդ տարածքների կարգավիճակի հարցը։ Քանի որ ոչ ոք այդ տարածքներում հինգերորդ պարագրաֆը չի գործարկի»,- ասել է Լահյուն։
Ըստ ՆԱՏՕ-ի հինգերորդ պարագրաֆի, մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում ընդհանուր դաշինքի վրա։
Միաժամանակ Լեհյուն նշել է, որ կա տարբերակ, որի դեպքում ՆԱՏՕ-ն կհրավիրի Վրաստանին, բայց այդ տարածքների վրահինգերորդ պարագրաֆը չի տարածվի։
Խոսելով այն մասին, թե երբ կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նա նշել է ։ «Եթե Վրաստանն ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա մենք կօգնենք նրան պատրաստվել դրան, դրանով իսկ բարեփոխելով պետությունը, որպեսզի ՆԱՏՕ-ի մյուս երկրներին էլ համոզենք, որ Վրաստանը պատրաստ է։ ՆԱՏՕ-ին անդամակցության վերջնական հարցը քաղաքական որոշում է։ Պետք է լինի փոխհամաձայնություն, բոլորին պետք է համոզել։ Առայսօր Վրաստանին ընդունելու հարցով փոխհամաձայնություն չկա։ Դեռ կան կասկածներ Վրաստանի՝ պատրաստ լինելու մասին։ Բայց գործը կամաց- կամաց առաջ է գնում։ Ու մի օր Վրաստանը կստանա այդ հրավերքը։ Իսկ թե հատկապես երբ՝ ես չգիտեմ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը