Որեւէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով չեմ զբաղվել. ՊՎԾ պետի տեղակալը չբացահայտեց ահռելի հարստության աղբյուրը
Պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով չեմ զբաղվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին հարցին։
«Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեւէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել»,–ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում որտեղից իրեն 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար, նա պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել»։
Նշենք, որ չնայած երիտասարդ տարիքին (28 տարեկան) եւ պետական մարմիններում աշխատելու փորձին՝ Քյարամյանը ահռելի հարստության տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված էին նրա 2017թ հայտարարագրերը։ Ըստ այդմ՝ թեմի առաջնորդի որդին ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ հարկային տարում կազմում էին 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ երիտասարդը ունեցել է 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտմակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո