Դիտորդի և հանձնաժողովի նախագահի միջև վեճ է ծագել, բանը հասել է դանակի սպառնալիքին (Տեսանյութ)
«Հրապարակի» թղթակիցը հնչած ահազանգի հետքերով այցելեց Գյումրու թիվ 32/34 ընտրատեղամաս։ Հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ դիտորդն առանց իր թույլտվության դուրս է հանել քաղաքացուն քվեարկության սենյակից, որից հետո հետ վերադարձած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ներս է մտել որդին եւ աղմուկ է բարձրացրել; Ըստ քաղաքացիների՝ հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը սպառնացել է դիտորդ Նարինե Գրիգորյանին, իսկ քաղաքացու որդին դանակով սպառնացել է նրանց։
Նշենք, որ այս ընտրատեղամասը տեղակայված է թիվ 3 դպրոցում, որի տնօրենն է հանձնաժողովի նախագահը։ Կարեն Դարբինյանը նույն այն տնօրենն է, ուվ հայտնվել էր սկանդալային պատմության մեջ sut.am կայքի ձայնագրությունների հրապարակումից հետո։ Մեզ հետ զրույցում ստեղծված իրավիճակը պարզաբանում են հանձնաժողովի նախագահը եւ դիտորդը։
Տեսանյութերը՝ «Հրապարակի»


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս