Մեղավոր են՝ կպատժվեն. վարչապետը՝ ուսուցիչների ձայնագրությունների մասին (Տեսանյութ)
Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողների հարցին՝ որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:
Իսկ ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը՝ ծեծուջարդ, դանակահարություն, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ականների միջեւ: «Իհարկե լավ չի,- ասաց վարչապետը,- բայց առաջընթաց կա»:
Խոսելով ընտրախախտումների մասին՝ վարչապետ Կ.Կարապետյանն ասաց, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, ամբողջովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար :
Լրագրողները վարչապետին հարցրին նաև ուսուցիչների ձայնագրությունների միջադեպի մասին: Պարոն Կարապետյանն ասաց, որ ովքեր մեղավոր են՝ կպատժվեն: Այն հարցին՝ որեւէ քաղաքական ուժի հետ հանրապետականները կոալիցիա կկազմե՞ն, վարչապետն ասաց, որ այդ պահին դեռ հայտնի չէ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին