Կոտրել են «Ելք» դաշինքի վստահված անձի հեռախոսը. (ֆոտո)
Դավիթաշեն վարչական շրջանի 5/17 ընտրատեղամասում կոտրել են «Ելք» դաշինքի վստահված անձ Ստեփան Աթաշյանի բջջային հեռախոսը․ «Ցուցակագրում էին անում, մոտեցա, որ հարցնեմ՝ ի՞նչ եք անում, սկսեցին անվայել բառեր հնչեցնել և կոտրեցին հեռախոսս, դիմել եմ ոստիականություն, բայց արձագանք չկա»։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ ցուցակագրումը ՀՀԿ-ականների կողմից էր կատարվում․ «Ես չհասցրի ֆիքսել, թե ում կողմից էր կատարվում, բայց չեմ բացառում, որ հենց նրանց համար էր արվում։ Հիմա էլ հեռախոսս կոտրված է և չեմ կարողանում խախտումներն արձանագրել»։
Ի դեպ, վաղ առավոտյան՝ 08․05-ին, մեր թղթակիցը այս տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Չնայած քվեարկությունը նոր էր սկսվել, սակայն տեղամասում աշխուժություն էր նկատվում, 08․20-ի դրությամբ մոտ 20 հոգի արդեն ընտրել էին։ Հանձնաժողովի նախագահ Նոդարի Ավետիսյանը Hraparak.am-ին հայտնել էր, որ այս տեղամասում 1720 ընտրող կա, 4 դիտորդ-ԶԼՄ էլ տեղում հետեւում էին ընթացքին։ Առավոտվա դրությամբ որեւէ միջադեպ չէր գրանցվել, սակայն փաստորեն ամեն ինչ դեռ առջեւում է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին