Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

ՊՎԾ-ին ու ԱԱԾ-ին վարչապետն է վերահսկում, առաջին պատասխանատուն վարչապետն է.

Անկասկած, հիմա Հայաստանում ամեն ինչի համար պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նա անձամբ է կազմել կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը և որոշումներն էլ միանձնյա է կայացնում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն: «Ես տեղյակ չեմ, թե արդյոք եղել է մրցակցություն ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև, բայց մեկ բան ակնհայտ է, այդ երկու կառույցները վարչապետն է վերահսկում: Առաջին պատասխանատուն վարչապետն է, որը չի կարողանում ճիշտ կազմակերպել իր ենթակայության տակ գտնվող մարմինները»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ կառավարությունում և խորհրդարանում իշխող խումբը թիմերի է բաժանված, որոնք միմյանց դեմ պայքարում են կառավարման լծակների համար և ցանկացած քայլի ընդունակ են: Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ հիմնական խնդիրն անօրակարգ իշխանությունն է. «Երբ չկա օրակարգ, ապա ինչ կադրեր էլ ընտրեք, արդյունքը նույն է լինելու»:

- Պարո՛ն Դանիելյան, չխախտելով անմեղության կանխավարկածը, բայց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի և ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքն արդյոք կասկածելի չի՞ դարձնում նոր Հայաստանի պաշտոնյաների, ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ նոր Հայաստանում կոռուպցիա չկա: Բացի այդ, նաև դատավոր է կալանավորված նորից կոռուպցիոն գործարքի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով:

- Նման հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի, ինչպես նաև վարչապետի կողմից հնչեցված բազմաթիվ այլ հայտարարություններին։ Պետք է ենթադրել, որ նա նկատի ուներ, որ ինքը և իր թիմի անդամները ներգրավված չեն կոռուպցիոն գործընթացներին։ Իր մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, երբ իշխանությունը փոխվի, այն ժամանակ այդ հարցի պատասխանը կկարողանանք ստանալ, իսկ ինչ վերաբերում է իր թիմին, ապա կասկածյալ արդեն կա։ Իսկ թե որքանով է այդ կասկածը հիմնավոր, կիմանանք դատական պրոցեսի ժամանակ։

– Ինչո՞վ է տարբերվում մեկ այլ կառույցի և ՊՎԾ պետի կոռուպցիայում ներքաշված լինելու հնարավորությունը:

- Չեմ կարծում, որ որևէ իրեն հարգող ու սթափ բանականություն ունեցող մարդ Ձեր հարցին պատասխանի։ Ես դատավոր չեմ, որ այդ հարցին պատասխանեմ։

- ԱԱԾ-ի կողմից ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրելու հանգամանքը կարո՞ղ է ճեղքվածք առաջացնել իշխանության ներսում և ձնագնդի էֆեկտով փոխադարձ մեղադրանքների համար նախադրյալներ ստեղծել:

- Շատ հետաքրքիր գործընթաց է գնում։ Քննություն է գնում, և, բնականաբար, անհեթեթություն է այս փուլում պնդել, որ Սանասարյանը մեղավոր է կամ անմեղ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր կողմերից նման տեսակետներ են հնչում, ու շատ հետաքրքիր են հիմնավորումները։ Մի մասը պնդում է, որ դա հարված է հեղափոխությանը, և Սանասարյանը, լինելով հեղափոխական, ըստ սահմանման չի կարող լինել կոռուպցիոներ, կամ դա ԱԱԾ-ի ու ռուսական «ԿԳԲ»-ի կողմից հյուսված դավ է, կամ անգամ Ռուսաստանը վարչապետի ձեռքերով ձերբազատվում է արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչներից և այլն։

Մյուս կողմից՝ տրամագծորեն հակառակ կարծիքներ են հնչում։ Սակայն քչերն են փորձում կարծիք չհայտնել՝ հաշվի առնելով, որ մանրամասներին տեղյակ չեն, և պետք է սպասել, թե ինչ ընթացք կունենա այդ գործը։ Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի դեստրուկտիվ մթնոլորտում ենք ապրում։ Ցանկացած դեպք դավադրությունների տեսություններով է մեկնաբանվում։

- Հնարավոր համարո՞ւմ եք այն սցենարը, որ ԱԱԾ-ն ոչ այնքան հիմնավորված մեղադրանք առաջադրի Դավիթ Սանասարյանին, չէ՞ որ սա նույն թիմի իշխանության մեկ այլ անդամի նկատմամբ կատարվող իրավական գործողություն է:

- Ցանկացած սցենար էլ տեսականորեն հնարավոր է, սակայն ես ավելի պարզ սցենարների կողմնակիցն եմ: Եղել է ինչ-որ դեպք, որը պետք է դատարանում քննվի ու ճշմարտությունը բացահայտվի, մնացածն անիմաստ ենթադրությունների դաշտում է։ Այլ բան է, որ կառավարությունում և խորհրդարանում իշխող խումբը թիմերի է բաժանված, որոնք միմյանց դեմ պայքարում են կառավարման լծակների համար և ցանկացած քայլի ընդունակ են։

Կարծեմ, հենց վարչապետն էր իր թիմակիցներին հորդորել, որ մամուլում միմյանց դեմ «գործ» չտան։ Դա իշխող թիմում առկա անառողջ մթնոլորտի ապացույցն է։ Դա հատկապես ավելի ցայտուն է դառնում, երբ բացակայում է ազդեցիկ ընդդիմությունը, որի պատճառով նրանք կկարողանային մոբիլիզացվել։ Առհասարակ արագացված ԱԺ ընտրությունների անցկացումը ամենամեծ սխալն էր, ու այդ 80 % ձայները իրենց բացասական դերը դեռ երկար ժամանակ են կատարելու։

- Հեղափոխությունից հետո շատ էին մտահոգությունները իշխանության կադրային քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես, որ հապճեպ նշանակումներ էին արվում, ոչ կոմպետենտ կադրեր են նշանակվում: Կարո՞ղ ենք ասել, որ փաստացի, իզուր չէին այդ մտահոգությունները:

- Բնականաբար, այդ մտահոգություններն իզուր չէին, բայց ես այն կարծիքին եմ, որ դա չէ հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրն անօրակարգ իշխանությունն է, նաև «հեղափոխությունն» էր անօրակարգ։ Այս կամ այն մարդուն կամ ուժին մերժելով՝ իրական հեղափոխություն չի լինում, հեղափոխությունը պետք է օրակարգ ունենա, որը հենվի նոր արժեքային համակարգի վրա։ Դա չենք տեսնում։ Երբ չկա օրակարգ, ապա ինչ կադրեր էլ ընտրեք, արդյունքը նույն է լինելու։

- Նաև շրջանառվում են սցենարներ, որ Դավիթ Սանասարյանի սկզբունքայնությունն է խանգարում ԱԱԾ-ին, և այսկերպ արգելվել է Սանասարյանի մուտքն ԱԱԾ: Որքանո՞վ եք իրատեսական համարում սա:

- Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ինչպես նաև տեղյակ չեմ, թե արդյոք եղել է մրցակցություն այդ երկու կառույցների միջև, բայց մեկ բան ակնհայտ է, այդ երկու կառույցները վարչապետն է վերահսկում, ու եթե նման բան կա, ապա առաջին պատասխանատուն վարչապետն է, որը չի կարողանում ճիշտ կազմակերպել իր ենթակայության տակ գտնվող մարմինները։

- Ի վերջո, անկախ կողմերի ճշմարտացիությունից՝ հիմնական թիրախում Նիկոլ Փաշինյանը չի՞ լինելու:

- Անկասկած, հիմա Հայաստանում ամեն ինչի համար պատասխանատուն նա է։ Ըստ էության չկա իշխող կուսակցություն, չկա խորհրդարանական մեծամասնություն, չկա կառավարություն։ Կառավարությունը նա անձամբ է կազմել ըստ իր ճաշակի ու պատկերացումների, խորհրդարանական մեծամասնության ցուցակը նույնպես ինքն է կազմել և որոշումներն էլ միանձնյա է կայացնում, ու արդյունքում ամեն ինչի համար ինքն է միանձնյա պատասխանատու։