Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներին (ֆոտոշարք)
Ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներն այսօր այցելել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի հետ։
Սեյրան Օհանյանն ամփոփ ներկայացրել է դաշինքի «365 օր» ծրագրի դրույթները, նախընտրական քարոզչության ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված խախտումները, անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ իրականացված բռնություններին ու ճնշումներին։
Նաև նշել է քաղաքականություն մտնելու իր որոշման դրդապատճառների մասին՝ ընդգծելով բանակին ամուր թիկունք՝ ուժեղ տնտեսություն և կառավարման նոր համակարգ ունենալու անհրաժեշտությունը։
Դիտորդները տեղեկացրել են, որ իրենց խումբը բաղկացած է ավելի քան 20 անդամից, ովքեր եղել են տարբեր շրջաններում, և արդեն իսկ որոշակի պատկերացում են կազմել ՀՀ ընտրական գործընթացի մասին։
Նաև հետաքրքրվել են Ընտրական նոր օրենսգրքից և ՀՀ սահմանադրական փոփոխություններից։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի
մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին