Դոնալդ Թրամփի նամակը Սերժ Սարգսյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես գրել է.
«Ապրիլի 2-ին հայ ժողովուրդը իր ապագան է ընտրելու: Թույլ տվեք, որ ժողովուրդն այդ ընտրությունը կատարի առանց ընտրակեղծիքների: Իհարկե, արդեն իսկ տեղյակ ենք, որ տեղ են գտել ընտրակաշառքի բաժանման բազմաթիվ դեպքեր, եւ ասում են, որ անգամ ՀՀԿ-ական մի գյուղապետ հենց գյուղապետարանից գումար է բաժանել, հորդորելով քվեարկել ՀՎԿ-ին, այսուհանդերձ, հույս եմ հայտնում կամ կոչ եմ անում, գոնե դադարեցնեք այդ գործընթացը կամ ընտրության օրը գործի չդնեք շրջիկ խմբերը:
Մենք քաջատեղյակ ենք, թե այս պահին Հայաստանում ընտրողների թիվը որքան է կազմում: Հրապարակվող թվերից մենք արդեն իսկ կհասկանանք, թե ինչ մաասշտաբների են հասել ընտրակեղծիքները: Հավատացեք, իշխանությունն այն արժեքը չէ, որի համար արժե դիմել նման քայլերի: Սերժ, հավատա, աշխարհում շատ ավելի մեծ արժեքներ կան, քան իշխանությունն է:
Հայ ժողովուրդն արժանի է անհամեմատ ավելի լավ կյանքի, իսկ այդ կյանքը հնարավոր կդառնա միայն ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Հավատացեք, վստահեցնում եմ, որ ԱՄՆ-ն ԱՄն չէր դառնա, եթե մենք էլ կեղծեինք ընտրությունների արդյունքները կամ ճնշեինք գործարարներին՝ մեծ, թե փոքր: Իսրայելը՝ Իսրայել չէր դառնա եւ չէր դիմանա արաբական աշխարհի ճնշումներին, եթե այնտեղ եւս կեղծվեին ընտրությունների արդյունքները:
Գիտեմ, հիմա կասեք, բա առանց ժողովրդավարության ինչպես են հզորության հասել Սաուդյան Արաբիան կամ Ուզբեկստանը: Նախ, Ուզբեկստանը հզոր չէ, այլ աղքատ մի երկիր է, իսկ Սաուդյան Արաբիան նավթ ունի, շատ նավթ ունի, չափից դուրս շատ նավթ ունի, որը չունի Հայաստանը:
Մաղթում եմ ազատ եւ արդար ընտրություններ, եւ հիշեք Ալեքսանդր Մակեդոնացու խոսքերը:
Հարգանքով՝ Դոնալդ Ջոն Թրամփ»:
Top-News.am
Հումորի եւ ժամանակակից տեխնոլոգիաների բաժին


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին