Սեյրան Օհանյան. Ես չէի կարող հրաժարվել Պաշտպանության նախարարի պաշտոնից հակառակորդի սադրանքների շրջանում
Ես չէի կարող հրաժարվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հակառակորդի սադրանքների շրջանում, որպեսզի չստացվի, թե դա ես անում եմ վախի պատճառով։ Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը։
Պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի նկատողության վերաբերյալ հարցին, նա ասել է, որ որոշում ընդունելիս արագությունը հուշում է ինտուիցիան։ Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ իշխանության հետ անհամաձայնության պայմաններում Սեյրան Օհանյանը կարող էր հրաժարվել պաշտոնից, ինչպես դա ժամանակին արեց Վազգեն Սարգսյանը։
«Վերջին տարիներին լարված իրադրությունն ու հակառակորդի սադրանքները պետք է արժանի պատասխաններ ստանային Պաշտպանության նախարարության կողմից։ Եւ այդ իրադրությունում արագ որոշումն ու հրաժարվել կառավարման համակարգում լինելն ինձ համար չէ, որպեսզի չստացվի, թե պաշտոնից հրաժարվում են վախի պատճառով։ Որպես պաշտպանության նախարար՝ ես իմ մտահգությունը հայտնեցի պետության անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ», - նշել է Օհանյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին