Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Թող դիմում չգրեր, ես ի՞նչ անեմ». Փաշինյանը՝ ազատման դիմում գրած մաքսատան աշխատակցի մասին (Տեսանյութ)

Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։

«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո պաշտոնանկության ենթակա չէր»,–ասաց Փաշինյանը։

Նա պնդեց՝ եթե վարչապետին մաքսայինի աշխատակիցը համապատասխան արձագանք չի ցուցաբերում, քաղաքացուն ընդհանրապես ոչ մի ձեւով չի արձագանքի. «Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է՝ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում, սակայն խոսքն ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաւացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալն ինչ–որ բան կառաջացնի՞։ Բա մաքսային մարմիններից որ բողոքում են, ինչի՞ մասին է, օրինակ, որ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը որեւէ ռեակցիա չի առաջացնում»։

Նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ»։

Լրագրողները նկատեցին՝ աշխատակիցը ազատման դիմումը գրել է իրականում վարչապետի հորդորից հետո, ոչ թե իր սեփական դիմումի համաձայն, որին Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ անեի՝ թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական համակարգում։ Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը բարձրացող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան եղել է այդ օրվա միջադեպը։ Այն տեղեկությունը, որ ես ստանում եմ, ամբողջ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։ Ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է»։

Վարչապետը շեշտեց՝ լավ մասնագետը աշխատանքի խնդիր Հայաստանում չի կարող ունենալ։ «Անընդհատ խոսում են քաղաքացու մասին, սակայն քաղաքացու մասին չէ խոսքը, խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է։ Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին»,–եզրափակեց նա։