Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Պետք չէ գիտնականին բեռնակիր դարձնել

Կառավարության մարտի 29-ի որոշումը, որով Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքը տրամադրվում է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը, մեխանիկորեն ընդունված սխալ որոշում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի Վիգեն Թոփուզյանը։

Տնօրենի խոսքով՝ կառավարության որոշմամբ՝ մասնաշենքի աշխատակիցները պետք է տեղավորվեն մեկ մասնաշենքում, սակայն նա շեշտում է՝ քիմիական նյութերի եւ գիտահետազոտական աշխատանքների պարագայում դա հնարավոր չէ. «Եթե քիմիական լաբորատորիաներում իրականացվում է քիմիական սինթեզ, ապա ստացված միացությունների հատկությունները որոշվում են սարքերի միջոցով, այդ սարքերին առանձին տեղ է պետք, սարքը քիմիական լաբորատորիայում չենք կարող պահել, շուտ է փչանում, դրա համար առանձնացվում են հատուկ սենյակներ, որտեղ սարքավորումների օգտագործման համար պայմաններ են ստեղծված։ Եթե տեղափոխվենք, այդ դեպքում սարքերը որտե՞ղ տեղափոխենք»։

Վիգեն Թոփուզյանը շեշտեց՝ պետությունը, չկարողանալով զբաղվել ինստիտուտի վերանորոգմամբ, որոշել է մասնաշենքը 25 տարով տրամադրել «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը, որը խոստացել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել 10 տարում. «Միայն մարդաքանակով չէ, պետք է քիմիկոսի, կենսաբանի համար ապահովել մինիմալ պայմաններ։ Մենք այս ինստիտուտում գիտական հետազոտություններ ենք անում, դեղերի արտադրությամբ ենք զբաղվում, միջազգային պայմանագրեր ենք բերում մեր հեղինակությամբ, ինստիտուտը կարգի ենք բերում։ Պետությունը, չկարողանալով զբաղվել ինստիտուտի վերանորոգմամբ, որոշել է մասնաշենքը 25 տարով տրամադրել «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը»,–ասաց նա։

Հարցին՝ կենտրոնի տնօրենի եւ աշխատակիցների հետ քննարկումներ չե՞ն անցկացվել մինչեւ որոշման կայացումը, նա ասաց. «Անցած տարի ամռանը կենտրոն այցելեց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, շրջեցինք շենքով եւ զրույցի ժամանակ մի հարց տվեց, ասաց՝ ո՞նց կնայենք, եթե երկու մասնաշենքը տրամադրվի «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզին», ասացի՝ բացասական, որովհետեւ այս մասնաշենքերում մարդիկ են աշխատում, այս մասնաշենքերում մարդիկ գիտությամբ են զբաղվում։ Ապա կենտրոն այցելեց գիտության եւ կրթության նախարարը, շրջեց եւ էլի առաջարկեց մասնաշենքը տրամադրել «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզին», որին կրկին բացասական պատասխան տվեցի, նշեցի, որ չենք կարող համաձայնել դրան, թեկուզ այն պատճառով, որ մարդկանց պետք է տեղահան անել, իրենց գործից կտրել։ Եթե սկսենք տեղափոխվել, մենք կկորցնենք մի քանի ամիս։ Բացի այդ, մենք միջազգային պայմանավորվածություններ ենք ձեռք բերել՝ չկասկածելով որ կարող է այսպիսի իրավիճակի առաջ կանգնենք»։

Տնօրենը հայտնեց նաեւ, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին եւ նախագահին եւ որոշ ժամանակ անց Նարեկ Բաբայանի ստորագրությամբ պատասխան նամակ ստացել, որ «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզին» այլ տարածք է առաջարկվել եւ հարցը, երեւի, այդ ձեւով կլուծվի։

Թոփուզյանի խոսքով՝ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ հանձնաժողով է նաեւ կազմվել, որի 3 անդամը ԿԳ աշխատակիցներ էին, մեկը նախարարի խորհրդականն էր, ԳԱԱ ներկայացուցիչը, ինքը եւ որ «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզի» ներկայացուցիչը. «Հանձնաժողովի առաջին հանդիպմանը մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ ինստիտուտի այս մասնաշենքում։ Ինչ–որ ժամանակ անց ստացա հանձնաժողովի անդամների կարծիքը, որ մասնաշենքը պիտի տրվի «ԱԶԱԴ»–ին, նաեւ նշվում էր, որ գումարները կարող են մնալ կենտրոնին, մենք էլ պետք է անհապաղ վերականգնեինք ֆիզիկաքիմիական հետազոտությունների ծառայությունների մատուցումը «ԱԶԱԴ»–ին, ես ուղարկեցի իմ կարծիքը, որից 1.5 ժամ անց ստացա հանձնախմբի որոշման նախագիծը՝ նույն բովանդակությամբ։

Այս պահին երկու միջազգային պայմանագիր ունենք «Ֆիլիպ Մորիս» ընկերության եւ Սաուդյան Արաբիայի հետ։ Կառավարության վերոհիշյալ որոշման հետեւանքով մենք կորցնում ենք մեր միջազգային իմիջը։ Տեղափոխվելը թանկ կարժենա, 4-5 ամիս աշխատանքի վրա խաչ քաշելով, պետք չէ գիտնականին բեռնակիր դարձնել, պետք չէ քոչվոր դարձնելու հոգեբանությամբ մոտենալ»։

Տնօրենը նաեւ մտահոգություն հայտնեց՝ հնարավոր է վաղը այդպիսի վերաբերմունք դրսեւորվի մեկ այլ ինստիտուտի նկատմամբ. «Ես վաղվա օրվա նկատմամբ վախ ունեմ, որ վաղը մեկ այլ ինստիտուտւի նկատմամբ կարող է նման վերաբերմունք կիրառվել»։

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է մեխանիկորեն եւ հապճեպ, մանրամասն քննության չի առնվել, հաշվի չեն առնվել իրենց միջազգային պարտավորությունները, ըստ որի, կենտրոնի լաբորատորիաները կարող են օգտագործվել ֆիզիկաքիմիական հետազոտությունների համար, իսկ կառավարությունը, այդ լաբորատորիաները հանձնելով մասնավոր ընկերության, արդեն իսկ կնքված պայմանագրերի իրականացումը կասկածի տակ է դնում։